Հայ բժիշկ Արսեն Հայրապետյանը բուժել է 4-ամյա ռուս երեխային, որին հրաժարվել էին վիրահատել արտասահմանում

INSPIRATION

ՌԴ Կրասնոդարի երկրամասի Նովոռոսիյսկի թիվ 1 քաղաքային հիվանդանոցի բժիշկ Արսեն Հայրապետյանը վիրահատել է հազվագյուտ գենետիկ հիվանդությամբ՝ Մարշալի համախտանիշով։

Ախտորոշումից հետո արտասահմանցի մասնագետները հրաժարվել են վիրահատել (հեռացնել նշագեղձերը) չորսամյա Մարտինին, քանի որ վստահ չէին, որ վիրահատությունը կօգնի երեխային ազատվել տենդից:

«Արսեն Միքայելովիչը չորս տարվա մեջ մեզ հանդիպած միակ բժիշկն է, որն անմիջապես հայտնեց, որ կկատարի վիրահատությունը: Խնդիրը նույնիսկ ոչ թե բուն վիրահատությունն է, որը տևել է 30 րոպե, այլ այն վստահությունը, որով բժիշկը որոշեց օգնել մեզ: Հիվանդության դեմ պայքարի այս տարիների ընթացքում, ես երբևէ չեմ հանդիպել մի բժշկի, որն այդքան վստահ ու փաստարկված խոսի… Ես անսահման շնորհակալ եմ, նա Աստծո կողմից ուղարկված բժիշկ է»,- շնորհակալական խոսք է հղել տղայի մայրը:

Оцените статью