Հայաստանից հնչող «անթույլատրելի» կոչեր անող «հոգեկան հիվանդներին», բայց վստահեցնում եմ․ Լիզա Ճաղարյան

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ պարոն Դավիթ Բաբայան (եւ ոչ միայն դուք),

էդ լավ է, իհարկե, որ անխոնջ պայքարում եք հայ ժողովրդի երկու հատվածների միասնության դեմ դավ նյութող չար ոգիների դեմ եւ անմիջապես տագնապահար արձագանքում եք Հայաստանից հնչող «անթույլատրելի» կոչեր անող «հոգեկան հիվանդներին», բայց վստահեցնում եմ,

շատ հարգելի պարոն Դավիթ Բաբայան (եւ ոչ միայն դուք), եթե նույնպիսի նվիրումով եւ անձնազոհությամբ արձագանքեք նաեւ Արցախից հնչող «հոգեկան հիվանդներին» բնորոշ «անթույլատրելի» բլթոցներին, ապա ո՛չ մի ուժ չի կարող խաթարել մեր միասնությունը։
Առողջ եղեք։

(Visited 34 times, 52 visits today)
Оцените статью