Հալվեի հյութի կիրառման մի քանի տարբերակ

Հալվեի հյութը հարուստ է վիտամիններով, ամինաթթուներով, հանքանյութերով, ֆերմենտներով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ իր հատկությունների շնորհիվ հալվեն կօգնի առողջ ու գեղեցիկ լինել:Հալվեի հյութը հարուստ է վիտամին C-ով, ինչի շնորհիվ օգնում է ամրացնել իմունային համակարգը:
Բաղադրիչներ.

  • հալվե,
  • 1 բաժակ ջուր,
  • 1 թեյի գդալ մեղր:

Պատրաստման եղանակը. հալվեի տերևը լվացեք, առանձնացրեք հյութը, ավելացրեք մեկ բաժակ ջուր, ապա՝ մի փոքր մեղր:Օգնում է ամրացնել մազարմատները: Հալվեն օգնում է ամրացնել մազարմատները, խթանում է դրանց աճն ու փայլ հաղորդում մազերին:Բաղադրիչներ.

  • հալվե,
  • 1 թեյի գդալ նշի յուղ:

Օգտագործման եղանակը: Հալվեի միջուկը խառնեք նշի յուղի հետ, քսեք մազերին: Լավագույն արդյունքի հասնելու համար լոգանքի համար նախատեսված գլխարկ դրեք, թողեք 20 րոպե: Մազերը լվացեք տաք ջրով:Սնուցում է մաշկը: Հալվեն խոնավացնում է մաշկը, դանդաղացնում ծերացումը: Բացի այդ, հալվեի քիմիական բաղադրությունը թույլ է տալիս կանխարգելել պիգմենտային բծերի առաջացումը:Բաղադրիչներ.

  • 90 մլ հալվեի հյութ,
  • 3 թեյի գդալ ջուր,
  • 5 թեյի գդալ ալկոհոլ:

Այս լոսյոնը քսեք մաշկին, 10 րոպե անց լվացեք:

Like this post? Please share to your friends:
VOLRE DIVERTISSEMENT