Կիսանդրին հաստատ պետք է տնկել հայրենի գյուղում․ Վարդ Մինասյան

INSPIRATION

Վարդ Մինասյանը իր ֆեսբուքյան էջում գրել է․

Իզուր եք այսպես բզկտում Հրայր Թովմասյանին՝ մենք ազգովի պարտական ենք նրա տգիտությանը:

Մարդը հավաքների մասին այնպիսի օրենք գրեց, որով հնարավոր եղավ իրականացնել բոլորիս հեղափոխության երազանքը:

Էլ չենք խոսում այն մասին, որ նրա մոգոնած Սահմանադրությունը դանդաղ գործող ականներ է դրել պետական բոլոր ինստիտուտների տակ. առայժմ պայթուցիկը սկսել է մխալ Սահմանադրական դատարանի մերձակայքում, իսկ երբ լիարյուն սկսեն գործել մյուս ինստիտուտները, տարվա բոլոր օրերը ՄԱՐՏԻ 1 են թվագրվելու:

Այնպես որ, օր առաջ պետք է ազատվել Հրայրի գլուխգործոցից,

իսկ մասնագիտական անպետքության պատճառով ակամայից հեղափոխական դարձածի կիսանդրին հաստատ պետք է տնկել հայրենի գյուղում՝ Հրայրը մարդ չէ,

այլ դիդակտիկ նյութ այն մասին, թե ինչու չի կարելի գլխից մեծ գործեր բռնել:

(Visited 69 times, 82 visits today)
Оцените статью