Կեցցես ՀԱՅ․ ԱՄՆ ռազմաօդային ուժերի հայազգի գեներալը նշանակվել է ամբողջ 2 մայրցամաքների ամերիկյան օդուժի հրամանատար

INSPIRATION

Հայազգի գեներալը բարձր պաշտոն է ստացել ԱՄՆ ռազմաօդային ուժերում։

Ամերիկյան ռազմաօդային ուժերի հայազգի գեներալ, ռազմական փորձառու օդաչու Ջեֆրի Հարիգյանը նշանակվել է Եվրոպայում և Աֆրիկայում ամերիկյան օդուժի հրամանատար։ Այս մասին հայտնում է ամերիկյան զինուժի պաշտոնական ամսագիրը։

Մինչ այս Հարգիյանը զբաղեցնում էր այդ տարածաշրջանում ամերիկյան օդուժի շտաբի պետի պաշտոնը։

Նա իր կյանքի ընթացքում 4000 ժամ թռիչքներ է իրականացրել F-22 և F-15C մարտական ինքնաթիռներով։

Երկուշաբթ նրա պաշտոնը հաստատել է նաև ԱՄՆ Սենատը, միաժամանակ նա ստացել է գեներալական 4-րդ աստղը, ինչը ամենաբարձր զինվորական կոչումն է ամերիկյան զինված ուժերում։

Նա իր ենթակայության տակ ունենալու է 32 հազար անձնակազմ ու հետևելու է հատկապես Եվրոպայի ուղղությամբ Ռուսաստանի գործողություններին։

Տեղեկացրեք Ձեր մտերիմներին

(Visited 2 433 times, 47 visits today)
Оцените статью