«Կարիճ ռոբ, դու՝ ցինիկդ, քոչվոր-դուրսպրծուկդ, ականջիդ օղ արա սա, այ հանցագործ»․ Ալիս Սողոմոնյան

INSPIRATION

Ալիս Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

ՀԱՆՑԱԳՈՐԾ ռոբի ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ

Մի ժամանակ կար, կարիճ ռոբ, երբ քո իշխանության ոչ բարով օրերին, դու՝ ցինիկդ, քոչվոր-դուրսպրծուկդ, ամեն ինչ արեցիր, որ հնարավորինս շատ թալանես, որ Հայաստան երկրում ամեն հնարավոր բան վաճառես՝ փոխարենը չունեցածդ լեգիտիմությունը օտար երկրների ղեկավարների հովանիով ապահովես:

Դու, որ կյանքումդ մի գիրք կարդացած չկաս (երեսիս չտաս բանտի քո գիրքդ, որ քո անունով և քո դոլարներով ուրիշներն են գրել), բումերանգի մասին գաղափար չունեիր, ու հիմա դու բանտում ես (Աստված տա երկար մնաս այդտեղ), և հենց քո այդ վիճակն էլ կոչվում է բումերանգ: Ականջիդ օղ արա սա, այ հանցագործ:

Հիմա դու բանտից անամոթաբար հարցազրույցներ ես տալիս: Տալիս ես այնպիսի լրատվամիջոցների, որոնց թղթակիցներին կարգադրված է կոնտր հարցեր չտալ:

Օրինակ, հանկարծ չհարցնեն, թե Բուզանդի կամ Կողբացու փողոցներում օրինական ապրող բնիկ երևանցիներին հանիրավի տեղահան անողդ ու դրա դիմաց նրանց չվճարողդ զուտ մարդկայնորեն անհարմար զգու՞մ ես, կամ գիշերները հանգիստ քնու՞մ ես: Ասենք քո կաշին գոմշի կաշի է, հաստ է չափազանց ու անհաղորդ:

Նոր իշխանության հանդեպ սպառնալիքներով լեցուն քո այդ հերթական հարցազրույցը տվել ես քո վարձու փաստաբան, թուրքերեն խոսող Սահակյանի տիկնոջը՝ Ֆլորա Նախշքարյանին պատկանող թերթում: Ֆլորան ինչու՞ պիտի իր թղթակցին թույլ տա, որ վերջինս քո քիմքին անհաճո հարցեր տա:

Օրինակ, հարցնի, թե երբ քո կազմակերպած մարտիմեկյան սպանդի հետևանքով բանտերում հայտնված անմեղ քաղբանտարկյալներից շատերը Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում շահեցին իրենց դատը, ինչու՞ պիտի Հայաստանը ստիպված լինի փոխհատուցել բյուջեի գումարներից, մանավանդ վերջին գումարը՝ 1 միլիոն 600 հազար եվրոն:

Դու բուծել էիր պնակալեզ դատավորների մի ամբողջ բանակ, նրանց նշանակել գործի, և վերջիններս արդեն քո խամաճիկներն էին, և նրանց գործի դնող թելը քո ձռքին էր՝ ոնց ուզենայիր, այնպես էլ կշարժեիր: Դրանից չէ՞ր, որ քեզանից տուժած ժողովուրդը եվրոպաներում էր փնտրում իր արդարադատությունը:

Դու այդ ինչպե՞ս չես տեսնում, կամ չես ուզում տեսնել քո թշվառ վիճակը, որ շարունակում ես այդպես ցինիկաբար խոսել իբր ,,աշնանը սպասվող ընդդիմության դաշտում համախմբման և գործընկերության ձևավորման գործընթացի, համակարգված ու մասշտաբային բնույթ ստացող քաղաքական պայքարի՛՛ մասին: Եվ թղթակիցը չի հարցնում՝ վստա՞հ եք, որ համակիրներ կունենաք: Հետաքրքիր է, եթե հարցներ, ի՞նչ պիտի պատասխանեիր. պիտի ասեիր, թե վստա՞հ ես:

Տո այ քաղաքական դիակ, որ ճահճի մեջ հազիվ ես թպրտում, դու հլա հույս էլ ունես, որ ասում ես, թե՝ ՚ընդդիմադիր կենտրոնների ձևավորման գործընթացներում կարևոր օղակ հենց դու կլինես: Ճիշտ կանես մի քանի հազար դոլար շպրտես էն սուդիպեկյան ահարոնի երեսին, նա շատ արագ մի սոցհարցում կանցկացնի, ըստ որի ժողովուրդը երազում է քո վերադարձը:

Դրան մի քանի հավատացողներ կլինեն, որոնք արդեն մի տարուց ավել է, ինչ համացանցը հեղեղում են քո գովեստներով և աշխարհի հայհոյանքները ստանում իրենց հասցեին: Գոնե ամաչեն որպես հայ, կամ էլ ազգությունը փոխեն:

Քո սազանդարներից ոմն արթուր թովմասյան, երազում տեսածն է համացանցում տարածել. ,,Մեր հասարակությունը և արդարադատությունը պետք է ամեն ինչ անի, որ վերականգնի նրա (ռոբի) բարի համբավը և իրավունքները’’:

Ես՝ այդ հասարակության մի մասնիկը, քեզ՝ այ մարդակեր ռոբ, և քո այդ սազանդարին հիշեցնում եմ, որ արդարադատությունն իրոք ամեն ինչ անելու է, որ ,,բարի համբավ՛՛ բառերից հնարավորինս հեռու պահի քեզ, որովհետև այդ սուրբ բառերն ափսոս են, որ կպնեն քո կեղտոտ, ապականված մարմնին:

Դատելով շարունակ ծամածռվող քո դեմքից, քո նյարդերն արդեն տեղի են տալիս, երևի շա՜տ է մրմռում ներսդ, երևի սկսել ես զգալ, որ քո անունն արդեն տալիս են որպես սովորական մի հանցագործի, վարակ տարածող մի վիրուսի, որը պիտի մեկուսացվի հասարակությունից: Ա՛յդ ես դու, կարիճ ռոբ, և ճակատիդ դաճված են ,,ժողովրդից մերժված, ժողովրդին ատելի՛՛ բառերը:

Աստված չանի (թեպետ ինչու՞ չանի), որ հանկարծ քո պատճառով տնավեր ու ընչազուրկ մնացած բնակիչները, մարտիմեկյան զոհերի հարազատները, և քեզանից էլի շատ ու շատ տուժածներ հավաքվեն Հյուսիսային պողոտայում ու պահանջեն քեզ այնտեղ բերել՝ թքելու քո անմարդկային երեսին (սա՝ դեռ շատ մեղմ ասած):

Այդ դեպքու է՞լ աշոԾյանը, շարմազը, կամ էլ քո կողմից Պողոս Պողոսյանի սպանությունը անամոթաբար ներած դաշնակները պիտի շարունակեն հաչալ, թե դու՝ քրեական հանցագործդ, մարդասպանդ ընդմենը ,,քաղբանտարկյալ՛՛ ես: Ի դեպ, հիասթափեցնեմ քեզ, ռոբ, քո սիրելի դաշնակները չեն շտապում արձագանքել աշնանը համախմբվելու քո կոչին: Եթե նրանք էլ են խուսափում, դու քո հույսն էլ ու՞մ հետ ես կապում:

Էդ հարցազրույցներով բան դուրս չի գա, այ ճիվաղ ռոբ, ժողովրդից թալանած դոլարներդ էլ, երևի, մի օր կվերջանան, և ծախու լրագրողները, իրենց բնույթին ներհատուկ, ուրիշ փողատերեր կփնտրեն:

Դատավորներից էլ հույսդ կտրիր՝ կարծես թե նրանք արդեն սկսել են ապաշխարել կամ բանտի ճանապարհը բռնել:

Թեպետ զզվում եմ քեզանից, թեպետ դու ինձ համար ավարտված պատմություն ես ու քաղաքական դիակ, բայց մի խորհուրդ տամ քեզ՝ վանիր քեզանից քո ցինիկությունը, ընդունիր մեղքերդ, ծնկաչոք ներողություն խնդրիր Հայ ժողովրդից, վերադարձրու քո գողացած միլիադավոր դոլարները և սուս ու փուս վեր ընկիր քեզ արժանի այդ խցում:

Եթե ցանկություն ունենաս գիրք գրել, խորհրդակցիր… թախտաբիթիների հետ:

ԱԼԻՍ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

(Visited 1 579 times, 780 visits today)
Оцените статью