Կարդալ ուշադիր և մինչև վերջ․․․Լիզա Ճաղարյան

INSPIRATION

Ո՞ՎՔԵՐ ԵՆ ԳՐԵԼ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՄԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ

Այս նյութը գրում եմ հատուկ բոլոր այն կառույցների համար,ովքեր փորձում են Վարչապետի կոչը նույնականացնել սահմանադրական կարգի տապալման հետ և որակել որպես ճնշում արդարադատության նկատմամբ:

Նախորդ նյութում նշել էի,որ իր կոչով Վարչապետը ընդհակառակը վերականգնում է սահմանադրական կարգը,հանցավոր ռեժիմի մնացուկ դատավորներից դատական իշխանությունը ազատագրելով և ժողովրդին վերադարձնելով:
Հիմա ներկայացնեմ Քոչարյանի պաշտպանական խմբից արտահոսքը:
Ըստ աղբյուրի Քոչարյանի ազատ արձակելու որոշումը գրել են Վերաքննիչ Դատարանի երեք դատավորներ


Վազգեն Ռշտունի ՝ Վերաքննիչ Քրեական Դատարանի Նախագահ
Արշակ Վարդանյան Վերաքննիչ Քրեական Դատարանի Դատավոր
Մխիթար Պապոյան Վերաքննիչ Քրեական Դատարանի Դատավոր՝ Դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հանձնաժողովի նախագահ
Դատավոր Դավիթ Գրիգորյանը միայն կարդացել է այն:
Սակայն աղբյուրը մեկ այլ ուշագրավ լուր էլ է հայտնել:

Վերոնշյալ անձիք սկզբում որոշել են կասեցնել Քոչարյանի գործի քննությունը և գործը ուղարկել Սահմանադրական Դատարան,որպեսզի Սահմանադրական Դատարանը որոշի թե արդյոք Քոչարյանի գործողությունների արդյունքում Սահմանադրական կարգը տապալվել է թե ոչ:
Եթե դա նրանց հաջողվեր,ապա Քոչարյանը կասեցված գործի պարագայում չէր կարող մնալ կալանքի տակ:

Վերաքննիչ Դատարանը,Վազգեն Ռշտունու գլխավորությամբ ՝այն հիմքով,որ գործը կասեցված է և գտնվում է Սահմանադրական Դատարանում մերժելու էր Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ Գլխավոր Դատախազի բողոքը :
Սահմանադրական Դատարանը ՀՀԿ ական Հրայր Թովմասյանի գլխավորությամբ մեկ տարի գործը պետք է քններ և որոշում կայացներ ,որ Քոչարյանի արարքների հետևանքով Սահմանադրական կարգը չի տապալվել:

Եվ Ռոբերտ Քոչարյանը հանգիստ ազատվում էր իր հիմնական մեղադրանքից՝ Սահմանադրական Կարգի տապալումից:
Նույն աղբյուրը նաև նշել է,որ Քոչարյանը և պաշտպանական կողմը նախօրոք տեղյակ են եղել կայացվելիք որոշումից,ավելին այն քննարկվել է իրենց հետ:
Նրանց խաղաքարտերը խառնվել են երբ ԱԺ Պատգամավոր Հայկ Սարգսյանը ահազանգել է դավադրության մասին և կոչ արել ժողովրդին հավաքել Նոր Նորքի դատարանի մոտ:
Ստիպված Քոչարյանին դատարան չեն բերել,մտավախություն ունենալով որ ժողովուրդը չի թողնի նրան հեռանալ դատարանից:

Այն մասին ,որ Քոչարյանը մինչև որոշման հրապարակումը տեղյակ է եղել իր ազատ արձակման մասին վկայում է նաև այն հանգամանքը,որ ըստ նույն աղբյուրի Ռ,Քոչարյանը Նոր Նորքի դատարանում որոշման հրապարակումից գրեթե 1 րոպե հետո,առանց որոշումը ՔԿՀ ներկայացնելու հեռացել այնտեղից,նախորոք այնտեղ պատրաստի կանգնած իր ավտոմեքենայով:
Այստեղ արդեն հարցեր են առաջանում նաև Արդարադատության Նախարար Զեյնալյանին:
Կարծում եմ,այս պարագայում խոսել արդարադատությանը միջամտելու ,կամ ընդհանրապես դատական համակարգի մասին ավելորդ է:

Այն ոչ միայն չկա Հայաստանում,այլ պետք է ազատագրվի և նոր ստեղծվի:
Այնպես որ,խորհուրդս Վարչապետի գործողություններում անօրինականությունների հիմքեր փնտրողներին՝ եթե վերը նկարագրվածի 10 % -ը ճիշտ է,ապա մենք գործ ունենք ՀՀ Պետության և ժողովրդի դեմ պլանավորված դավադրության հետ,այլ ոչ թե արդարադատության հետ և Վարչապետը պարտավոր է կանխել և վնասազերծել,իսկ հարուցված քրեական գործով պետք է պարզվեն դավադիրների ողջ շրջանակը:
Այնպես որ հանգիստ նստեք տեղներդ և սպասեք զարգացումներին:

Արտակ Գալստյան

(Visited 236 times, 241 visits today)
Rate article