Խուզարկել են Քոչարյանին կալանքից ազատած դատավորի աշխատասենյակը, առգրավվել է նրա համակարգիչը

INSPIRATION

Politik.am-ի տեղեկություններով՝, նախօրեին խուզարկություն է տեղի ունեցել առաջին ատյանի


դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում, առգրավվել է նրա համակարգիչը, որից
հետո աշխատասենյակը կնքվել է։

ՀՔԾ քննիչը ոստիկանությանը կնքել է տվել սենյակը՝ այդ գործողությունը հիմնավորելով այն
հանգամանքով, որ հանցանքի վայր է դա։

Թե ինչ հանցանք է, և ինչ քրգործ է, դեռևս պարզ չէ։
«Արձակուրդից վերադարձած դատավոր Գրիգորյանը զարմանքով է պարզել, որ իր հետ նման
բան է տեղի ունենում։ Դատավորին իր փաստաբանի հետ արգելվել է մուտք գործել սեփական
աշխատասենյակ։

Դավիթ Գրիգորյանն այն դատավորն է, որը, հիմք ընդունելով Արցախի ներկա ու նախկին
նախագահների միջնորդությունը,

Ռոբերտ Քոչարյանի կալանքը որպես խափանման միջոց
փոխելու որոշում է կայացրել։

(Visited 1 times, 1 visits today)
Rate article