Խորիմաստ մտքեր. «Եթե քեզ հաջողվել է խաբել մարդուն, դա չի նշանակում, որ նա հիմար է, այլ, որ վստահել է քեզ ավելի շատ, քան արժանի ես». Չարլզ Բուկովսկի

INSPIRATION

Գերմանական ծագումով ամերիկացի գրող Չարլզ Բուկովսկին համարվում է այսպես կոչված «սև իրականության» ներկայացուցիչը:

Այսօր մենք ընտրել ենք Բուկովսկու լավագույն խորիմաստ մտքերը՝ կյանքի, սիրո և միայնության մասին:

Լավ է, երբ կա գնալու տեղ, այն ժամանակ, երբ ամեն ինչ վատ է: 

Կյանքի նկատմամբ իմ տեսակետը հետևյալն է. խուսափել մարդկանց հետ շփվելուց: Որքան քիչ եմ նրանց հանդիպում, այնքան լավ եմ ինձ զգում:

Ես ամուսնացած եմ, բայց առանց կնոջ. իմ կինն իմ սեփական կյանքն է:

Ես սովորաբար վատն եմ, իսկ երբ լավն եմ, ապա լավն եմ սատանայի պես:

Պարզապես ապրել, քանի դեռ չես մեռել՝ արդեն իսկ բարդ աշխատանք է: 

Ինչպե՞ս կարելի է հավատալ մի էակի, որն ամեն ամիս արյունահոսում է, սակայն չի մահանում:

Երբ դու հարբած ես, աշխարհն առաջվա պես կողքիդ է, սակայն գոնե կոկորդիցդ բռնած չէ:

Որ սկսես աշխարհը փրկել, հարկավոր է փրկել մարդկանց մեկ առ մեկ: Բոլորին փրկելը ռոմանտիզմ է կամ քաղաքականություն:

Սեքսը մեծ բան է միայն այն ժամանակ, երբ այլ զբաղմունք չունես:

Դեպրեսիան ու ինքնասպանությունը հաճախ սխալ դիետայի արդյունք են: 

Գրողները հուսահատ մարդիկ են, իսկ երբ նրանց մոտ հույս է ծնվում, նրանք դադարում են գրող լինել:

Ցանկացածն էլ  25 տարեկանում կարող են հանճար լինել, իսկ 50 տարեկանում դրա համար ինչ-որ բան պետք է անել:

Գործերը լավ են գնում, բայց հայտնի չէ՝ ուր: 

Իհարկե,մարդուն կարելի է սիրել, եթե նրան չափից շատ մոտիկից չես ճանաչում:

Այս աշխարհի խնդիրը կայանում է նրանում, որ դաստիարակված մարդիկ լի են կասկածներով, իսկ հիմարները՝ ինքնավստահությամբ:

Եթե քեզ հաջողվել է խաբել մարդուն, դա չի նշանակում, որ նա հիմար է, այլ, որ վստահել է քեզ ավելի շատ, քան արժանի ես:

Գեղեցկությունը դատարկ բան է: Դու ինքդ էլ չես հասկանում, թե ինչպես է բախտդ բերել, որ գեղեցիկ չես, քանի որ եթե մարդկանց դուր ես գալիս, ապա գիտես, որ պատճառն ուրիշ բանում է:

Եթե ձեզանում այլևս հոգի չի մնացել և դուք դա գիտակցում եք, ուրեմն դեռ հոգի կա: 

Եթե դու անասուն ես, այդպես էլ ասա: Թե չէ մեկ ուրիշը կասի: Իսկ եթե դու ասես, նրանք զինաթափ կլինեն:

— Առաջին բանը, որ քեզնում հավանեցի, – ասաց Լիդիան, – այն է, որ դու հեռուստացույց չունես:

Ես չափից շատ լավ գիտեմ իմ թերությունները փոխադարձ սեր պահանջելու համար:

Օրեցօր ես ժամանակն ուղարկում եմ արտաքնոց:

Որոշ մարդիկ չեն կարող խենթություններ թույլ տալ. նրանց կյանքը սարսափելի ձանձրալի է:

Եթե ջենթլմեն չեք կարող լինել, գոնե խոզ մի եղեք: 

Գտիր այն, ինչ սիրում ես, և թող այն քեզ սպանի:

Ես չեմ հավատում, որ աշխարհը հնարավոր է փոխել դեպի լավը: Ես հավատում եմ, որ կարելի է փորձել այն ավելի վատը չդարձնել:

Միշտ ինչ-որ մեկը փչացնում է օրդ կամ ամբողջ կյանքդ:

— Ես կարծում եմ՝ ինձ հարկավոր է խմել:
— Խմել հարկավոր է բոլորին, պարզապես նրանք դրա մասին չգիտեն:

Оцените статью