Խմորեղեն, որ թխելու կարիք չունի…նուրբ, համեղ, հալվում է բերանում…անթերի բաղադրատոմս

Այս թխվածքի պատրաստումը խնայում է ձեր ժամանակը և ուժերը: Իսկ կարևորն այն է, որ ստացվում է թեթև, համեղ և նուրբ:

Десерт-который-не-нужно-выпекать

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • թխվածքաբլիթ՝ 350-400գ
  • կարագ՝ 150գ
  • շաքարավազ՝ 100գ
  • կաթնաշոռ՝ 400գ
  • թթվասեր՝ 200գ

Картинки по запросу Нереально вкусный ТОРТ БЕЗ ВЫПЕЧКИ. Супер простой рецепт

Պատրաստման եղանակ.

Շաքարավազն ու փափկած կարագը լավ հարել՝ ձեռքի հարիչով:

Հարել թթվասերն ու կաթնաշոռը:

Միացնել երկու զանգվածները, խառնել:

Տորթի ֆորման ծածկել յուղաթղթով:

Թղթի վրա դնել թխվածքաբլիթները՝ որպես առաջին շերտ: Հետո կրեմ քսել: Այդ կերպ ստանալ 5-6 շերտ:

Վերևի շերտին կրեմ չքսել: Իսկ զարդարելու համար թողնել 2 գդալ կրեմ և մի քիչ փշրած թխվածքաբլիթ:

Տորթով ֆորման ձիգ փակել սննդային տոպրակով: Առնվազն 2 ժամ պահել սառնարանում: Ժամանակը լրանալուն պես հանել սառնարանից,տեղափոխել մատուցվող ափսեի մեջ, բոլոր կողմերից կրեմ քսել և պատել փշուրով:

Картинки по запросу Нереально вкусный ТОРТ БЕЗ ВЫПЕЧКИ. Супер простой рецепт

Բարի ախորժակ:

Նյութը հրապարակման պատրաստեց havesovinfon

Like this post? Please share to your friends:
NOUS ET NOS FAVORIS