Լուսինե Թովմասյանը նորածին որդու լուսանկարն է հրապարակել. Լուսանկարներ

INSPIRATION

«Միսս Հայաստան 2003», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը,

որն օրեր առաջ երկրորդ անգամ է մայր դարձել, հրապարակել է նորածին որդու լուսանկարը:

Գեղեցկուհին իր Instagram-ի էջի «Stories» բաժնում հրապարկված լուսանկարներից մեկում պատկերված է Լուսինեի գեղեցկուհի դուստրը՝ Արիանան։ Փոքրիկը թղթի վրա նկարում է։ Մյուս լուսանկարում Լուսինեն է`որդու հետ։

«Ողջույն, կիրակի»,- լուսանկարին կից գրել է Լուսինեն:

«Լույս աշխարհ եկավ նա… նա, ով այնքան սպասված և այնքան սիրված էր, որ չի կարող անգամ պատկերացնել։ Մեր հրաշք և երջանկություն…

շնորհակալ ենք, որ ընտրեցիր հենց մեզ և փոխեցիր մեր կյանքի ընթացքն ու իմաստը։ Սիրում ենք քեզ անսահման, մեր Ալեք 04.08.2019»,-լուսանկարին կից գրել էր Լուսինեն։

(Visited 108 times, 108 visits today)
Rate article