Լիլիթի առողջանալու վերջին հնարավորությունն է․․․ օգնենք փոքրիկին լիարժեք մանկություն վերադառնալ

 

Խնդրում ենք օգնել՝ փոքրիկ Լիլիթի առողջանալու վերջին հնարավորությունն է: Ձեր աջակցությամբ կարող եք օգնել Լիլիթին հաղթահարելու հաշմանդամությունը և ունենալ երջանիկ ապագա: Լիլիթը ծնված օրվանից պայքարել է սկզբում ողջ մնալու, հետո գոնե շինաներով քայլելու, իսկ հիմա՝ պայքար է առանց ցավերի քայլել կարողանալու համար:Բոլորիս ծանոթ է Հայաստանում առկա բժշկության մակարդակը:Նորածին Լիլիթը, շնորհիվ Շենգավիթ բժշկական կենտրոնի մակական բաժանմունքի Հիպոկրատի երդումը մոռացած բժիշկների` սխալ և ոչ ժամանակին արված բուժման արդյունքում ծայրահեղ ծանր վիճակում հայտնվեց Մուրացանի մանկական հիվանդանոցում: Սկսվեց փոքրիկին փրկելու պայքարը: Ծնված երրորդ օրվանից երեխան ջերմել է մինչև 2.5 ամսեկան դառնալը՝ տանջվելով հոդերում առաջացած թարախային օջախների ցավից: Երկու ամիս գտնվելով Մուրացանի մանկական հիվանդանոցում անցել է արյան և պլազմայի փոխներարկման պրոցեդուրաներ,իմունաին թերապիա, ստացել է 11 տեսակ հակաբորբոքային դեղամիջոցներ՝ մեծահասակի համար նախատեսված չափաքանակից էլ անգամ բարձր չափաբաժիններով:Ժամանակին ծննդատանը չախտորոշված արյան վարակը վերածվել էր օստիոմելիտ հիվանդության՝ տարածվելով նորածնի ոսկրային հոդերում, ախտահարելով կոնքազդրային, ծնկան և ուսագլխի հոդերը: Անհավատալի էր, բայց Լիլիթը հաղթեց հիվանդությանը, սակայն քայքայված կոնքազդրային և ծնկան հոդերը նոր պայքարի սկիզբ էին՝ քայլել կարողանալու: Հայաստանում Լիլիթը իր բուժման 5 տարիների ընթացքում անցել է բազմաթիվ բուժման և վերակագնողական կուրսեր՝ գիպսեր, շինաներ, երկու վիրահատություն, որոնց արդյունքը զրոյական էր: Վեց ու կես ժամ տևած վիրահատությունից 6 ամիս հետո պարզվեց, որ այն անարդյունք է անցել և անհրաժեշտ է նոր վիրահատություն, արդեն Գերմանիայում:Եթե Լիլիթը մոտակա 6 ամսվա ընթացքում չստանա համապատասխան բուժում, ապա հետագայում ոսկորների անկասելի դեֆորմացիան կհանգեցնի քայլելու կարողության կորստի: Գերմանիայում պետք է անցնի կոնքազդրային և ծնկան հոդերի վիրահատություններ և վերակագնողական կուրսեր:Անհրաժեշտ 20000 եվրոյից ծնողները կարողացել են հավաքել միայն 5000 եվրոն:Ծնողները խնդրում են Ձեր ՝բոլորի, աջակցությունը Լիլիթիկին լիարժեք մանկություն հնարավորություն տալու համար:

Մայր՝ Սոնա Ղազարյան-055705067
Հայր՝Գրիգոր Սաֆարյան-093278334
Հաշվեհամարները բացված են IDbank-ում Սոնա Ղազարյանի անվամբ.
AMD 11814012131000
EUR 11814012131002
USD 11817066874302
RUR 11817066874301

IDRAM ID 349557398

VISA Card 4318290090150158

Կանխավ շնորհակալություն բոլորին աջակցության համար:

Like this post? Please share to your friends:
NOUS ET NOS FAVORIS