«Իսկ ո՞վ ասեց, որ Վահե Գրիգորյանը վստահություն է ներշնչում. Նա իմ մոտ վստահություն չի ներշնչում». ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյան

INSPIRATION

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, իրավաբան Գևորգ Պետրոսյանի խոսքով՝ դատարանների վրա առաջին ճնշումը գործադրվել է Հանրապետության հրապարակում։

Ըստ Պետրոսյանի՝ «Էդ ո՞ր դատավորը կարա իմ ասածը չանի» արտահայտությունն է առաջին ճնշումը եղել ապրիլ-մայիսյան իրադարձություններից հետո։

Նրա համար նաև անընդունելի է դատարանների շրջափակումը։ Իրավաբան պատգամավորն ասաց, որ մի օր էլ մարդիկ կարող է որոշեն ու ոստիկանության, ազգային անվտանգության շենքերը շրջափակել։

Պատգամավորը նաև անդրադարձավ Վահե Գրիգորյանի՝ «ՍԴ նախագահի պաշտոնում ինքնահռչակմանը»։

«Սահմանադրական դատարանի նախագահը Հրայր Թովմասյանն է այժմ», — հայտարարեց ԲՀԿ գործիչը՝ հավելելով, որ Վահե Գրիգորյանն «առաջին հերթին թող որպես դատավոր կայանա»։

«Իսկ ո՞վ ասեց, որ Վահե Գրիգորյանը վստահություն է ներշնչում», — հարցադրում արեց նա՝ ընդգծելով, որ վերջինս իր մոտ վստահություն չի ներշնչում։

(Visited 40 times, 40 visits today)
Оцените статью