Իսկ ես հավատում եմ, որ Նիկոլ Փաշինյանը հուսախաբ չի անի ոչ մեկին

INSPIRATION

Նայում եմ, թե ժողովուրդը ոնց է ընդունում Նիկոլ Փաշինյանին տարբեր վայրերում, ու ակամա հիշում եմ խորհրդային ու հետխորհրդային տասնամյակների ընթացքում տարբեր կալիբրների պաշտոնական անձանց բազում սարքովի ու բեմադրած ընդունելություններ։

ամեմատության եզր չկա։ Խասյաթիս համաձայն՝ առանց հոգնելու նայում եմ մարդկանց դեմքերին։ Հիմնականում տեսնում եմ անկեղծ ու հուսավառ մարդկանց։ Ու նրանց անկասելի թափը։ Նրանք հավատում են, որ անարդարությամբ ճպճպացող կայուն ճահիճը կփարատվի։ Իսկ ես հավատում եմ, որ Նիկոլ Փաշինյանը հուսախաբ չի անի ոչ մեկին, ու հատկապես՝ որ պայքարում ընդգրկվածների առողջ կորիզը թույլ չի տա նրան կամ այլոց, որ ժողովրդին բերեն նոր հուսախաբություն։ Էս արդեն էն դեպքը չի։

«Ինֆանտիլ» հայացք ֆիզիկական արտասահմանից (այսինքն՝ «եղումեղրի միջից»)

Հետգրություն
Բայց, ժողովուրդ ջան, երեխաներին մի՛ ասեք՝ «ասա Նիկոլ վարչապետ, ասա մերժիր Սերժին»։ Նրանք բան չեն հասկանում էս ամենից, թողեք իրենց համար խաղան ու ուրախանան, թութակ մի՛ սարքեք նրանցից։ Հասկանում եմ, դուք կարող եք ասել՝ դա խորհրդանշական է, էս շարժումը կարևոր է երեխաների ապագայի համար և այլն։ Ճիշտ եք, բայց պետք չի։ Ինչպես որ չի՛ կարելի երեխային աղոթել տալ։

աղբյուրը

Оцените статью