Ինչ խնդիր է տեսել Պուտինը Փաշինյանի հետ զրույցում

INSPIRATION

 

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է,

որ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Պուտինի հետ:

Փաշինյանն այդ մասին գրառում է արել Վիետնամից, որտեղ գտնվում է այցով, իսկ այնտեղից էլ մեկնելու է Սինգապուր:

Պուտինը Փաշինյանի հետ զրուցել է փաստորեն Իտալիա եւ Վատիկան կատարած այցից անմիջապես հետո, որտեղ նա հանդիպել է թե Իտալիայի ղեկավարների, թե Հռոմի Պապի հետ:

ՌԴ նախագահի հետ հեռախոսազրույցի մասին վարչապետ Փաշինյանի գրառումից որոշ ժամանակ անց հեռախոսազրույցի մասին պաշտոնական հաղորդագրություն տարածեց Կրեմլի պաշտոնական կայքը:

Թե Փաշինյանը, թե Կրեմլի հաղորդագրությունը նշում են, որ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է ԵՏՄ շրջանակում գործակցության, ԵՏՄ արտաքին կապերի, նաեւ հոկտեմբերի 1-ին Երեւանում կայանալիք ԵՏՄ Վեհաժողովի հարցը:

Հայաստանի վարչապետի եu Պուտինի հեռախոսազրույցի մասին տարածված պաշտոնական հաղորդագրություններում կա բավական նուրբ մի տարբերություն: Նշվում է, որ խոսվել է նաեւ ՀԱՊԿ շրջանակի առնչվող հարցերի մասին:

AR studio

Սակայն, եթե Հայաստանի կառավարության տարածած հաղորդագրության մեջ խոսվում է գործակցության հետ կապված հարցեր քննարկելու մասին, Կրեմլի պաշտոնական հաղորդագրության մեջ կա այլ ձեւակերպում. «բացի այդ, դիտարկվել է ՀԱՊԿ գծով գործակցության խնդիրը (ռուսական բնագրում օգտագործված է проблематика сотрудничества ձեւակերպումը):

Անկասկած է, որ ձեւակերպումներն այդօրինակ դեպքերում պատահականություն չեն: Ըստ այդմ, ի՞նչ է ակնարկում Կրեմլի հաղորդագրությունը, առավել եւս նկատի ունենալով այն, թե ինչ էր խոսել Բելառուսի նախագահ Լուկաշենկոն Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ Մինսկում ունեցած հանդիպմանը:

Նա հայտարարել էր, թե Հայաստանն ու Բելառուսը միակարծիք են միջազգային օրակարգի հարցերում: Եղան փորձագետներ, որ այստեղ նկատեցին ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի թեմայի շուրջ Երեւան-Մինսկ դիմակայության ակնարկ, երբ Բելառուսը փորձում էր իր թեկնածուին ժամանակից շուտ դնել հետ կանչված Խաչատուրովի տեղը, իսկ Երեւանն ընդդիմացավ դրան մինչեւ վերջ:

Երեւանը նշում էր սակայն, որ հայկական կողմի համար կարեւորը քարտուղարի քվոտան չէ, այլ ՀԱՊԿ ռազմա-քաղաքական բնույթը, որպեսզի հստակ լինի՝ այդ կառույցը դաշնակի՞ց է մեզ, թե՞ դաշնակից է Ադրբեջանին եւ գործում է Հայաստանի դեմ:

Ի՞նչ վիճակում է այդ հարցը եւ արդյոք այդ խնդիրը նկատի ունի Կրեմլը, թե՞ այլ խնդիրներ: Հատկանշական է նաեւ, որ նույն Մինսկում տեղի էր ունեցել Պուտինի զրույցը Արմեն Սարգսյանի հետ, եվրոպական խաղերի փակման արարողությանը: Նախագահ Սարգսյանը հետո հայտարարել էր, թե Պուտինի հետ խոսել են ամեն ինչից մի քիչ-մի քիչ: Իսկ ՀԱՊԿ-ից խոսե՞լ են:

Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանը գործնականում առերեսման է բերել ՀԱՊԿ-ը, առերեսման հենց իր իսկ հետ՝ այսինքն ռազմա-քաղաքական դաշինքի տառի եւ ոգու հետ: Դաշինքի մնացյալ անդամները կանգնել են կամ խոստովանելու առաջ՝ որ ՀԱՊԿ-ը որպես դաշինք բացարձակապես պետք չէ իրենց, կամ Հայաստանի ռազմա-քաղաքական շահի առանցքի շուրջ դիրքավորվելու անհրաժեշտության առաջ:

(Visited 1 times, 1 visits today)
Оцените статью