Ինչ եղանակ է սպասվում ՀՀ-ում և Արցախում առաջիկա օրերին

Ինչ եղանակ է սպասվում ՀՀ-ում և Արցախում առաջիկա օրերին։

Հանրապետության տարածքում`

Հուլիսի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 5-ին հյուսիսային շրջաններում, 6-8-ը` կեսօրից հետո և գիշերը, շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հյուսիս-արևելյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 4-ին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով, 6-7-ը կնվազի 2-3 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Հուլիսի 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հուլիսի 6-8-ը` կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

(Visited 1 times, 1 visits today)
Оцените статью