Ինչպես լվանալ խոհանոցային սրբիչների լաքաները

Խոհանոցային սրբիչները տանտիրուհիներն ամենից հաճախն են լվանում։ Սակայն, մեր զինանոցում ունենալով ամենաժամանակակից լվացող միջոցները, միևնույնն է, միշտ չէ, որ դրանք կատարյալ մաքուր են լվացվում։

EnterTrain-ը այսօր մի քանի միջոց է ներկայացնում, որոնք կօգնեն ձեզ կատարյալ մաքուր սրբիչներ ունենալ խոհանոցում։

 

 

Ֆրանսիական լվացք

Անհրաժեշտ բաղադրիչներ

• 5 լիտր ջուր

• 1 ճ.գ. արևածաղկի ձեզ

• 1 ճ.գ. ցանկացած սպիտակեցնող միջոց

1. Սրբիչները նախօրոք մի քանի ժամով թրջեք սառը ջրի մեջ։

2. Մեծ կաթսայի մեջ ջուր եռացրեք։

3. Կրակն անջատեք և կաթսայի մեջ ավելացրեք սպիտակեցնող միջոցն ու արևածաղկի ձեթը։

4. Նախօրոք թրջած սրբիչները լցրեք այս պատրաստած լուծույթի մեջ, խառնեք և բերանը փակեք։

5. Սառելուց հետո սովորական լվացեք։ Ձեր սրբիչները կփայլեն ինչպես երբեք։

Լվացք բուսայուղով և լվացքի փոշիով

 

 

Ձեզ անհրաժեշտ կլինի

• 7 լիտր ջուր

• 2 ճ.գ. սպիտակեցնող կամ լաքա հանող միջոց

• 2 ճ.գ. բուսայուղ

• 2 բաժակ լվացքի փոշի

Ինչպես լվանալ

1. Սպիտակեղենը թրջեք

2. Ջուրը եռացրեք և հանեք կրակի վրայից։ Ավելացրեք սպիտակեցնող միջոցը, բուսայուղն ու լվացքի փոշին, լավ խառնեք։

3. Այս լուծույթի մեջ դրեք կեղտոտ սրբիչները։ Փակեք կափարիչով և թողեք սառչի։ Որից հետո սովորական լվացեք։

Լվացք ճապոնական ձևով

Այս եղանակը հարմար է այն կտորների համար, որոնք կարելի է լվանալ առավելագույնը 60 աստիճանի տակ։

Անհրաժեշտ է.

1. 6-8 լիտր ջուր

2. 1 ճ.գ. քացախ (9%)

3. 1 ճ.գ. մանանեխի փոշի

4. 2 ճ.գ. բուսայուղ

Ինչպես լվանալ

1. Ջուրը տաքացրեք 60 աստիճանի չափով։
2. Ավելացրեք մանանեխի փոշին, կարագն ու քացախը, լավ խառնեք։
3. Ստացված խառնուրդի մեջ թրջեք սրբիչները՝ թողնելով 10-12 ժամ։
4. Հետո սովորական ձևով լվացեք՝ սառը, հետո տաք ջրով։

Լվացք՝ եռացնելու միջոցով

Մեզ անհրաժեշտ է.

• 8 լիտր ջուր

• 2 ճ.գ. տնտեսական քերած օճառ

• 2 ճ.գ. սոդա

• 2 ճ.գ. բուսայուղ

• 1-2 ճ.գ. սպիտակեցնող միջոց։

Ինչպես լվանալ

1. Ջուրը լցրեք մեծ դույլի կամ կաթսայի մեջ և տաքացրեք 40 աստիճանի չափով։

2. Ավելացրեք մնացած բաղադրիչները և լավ խառնեք։

3. Սրբիչները դրեք այս լուծույթի մեջ և միասին եռացրեք 15 րոպե։

4. Այնուհետև սովորական լվացեք՝ ցանկալի է սպիտակեցնող միջոցով։

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain-ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Like this post? Please share to your friends:
VOLRE DIVERTISSEMENT