Ինչպես է անցնում Գուրգեն Դաբաղյանի և կնոջ մեղրամիսը Բալիում․ լուսանկարներ

INSPIRATION

Գուրգեն Դաբաղյանը սիրելիի հետ իրենց մեղրամիսը վայելելու են Բալի կղզում։

Զույգն արդեն մեկնել է հանգստի։ Ինստագրամի իր էջում երգիչը հրապարակել է մեղրամսի լուսանկարները։

Երգչի կինը՝ Իննան, 19 տարեկան է, սովորում է Մոսկվայի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների բաժնում: Իննան ռուսաստանաբնակ հայ է սակայն ամուսնությունից հետո տեղափոխվել է Հայաստան։

31-ամյա երգչի կարծիքով՝ 12 տարվա տարիքային տարբերությունը չի անդրադառնում իրենց հարաբերությունների վրա․

«Դա մեզ չի խանգարում: Իր կողքին ես ինձ ավելի երիտասարդ եմ զգում: Կարծում եմ՝ սա այն դեպքն է, երբ տարիքային տարբերությունն ավելի է ամրացնում հարաբերությունները:

Մենք կես բառից, կես հայացքից հասկանում ենք իրար»:

(Visited 89 times, 89 visits today)
Rate article