«Իմ քայլը» պատգամավոր Հայկ Սարգսյանի կոշտ պատասխանը Քոչարյանի փաստաբանական խմբին

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի պատասխանը Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբին։

«Երբ մեղադրյալ Քոչարյանի կողմնակիցները դատարանի շենքում և դատարանի դիմաց հարվածում ու հայհոյում են այլ կարծիք հայտնողներին դա ճնշում չէ՞։

Երբ Արցախի նախկին և գործող նախագահները գալիս են դատարան, նստում են մեղադրյալի կողքին՝ դա ճնշում չէ՞։

Իսկ երբ այս մասին այլ էջում տեղադրած գրառումով ես կիսվում եմ՝ դա ճնշում է»,- գրել է պատգամավորը Ֆեյսբուքյան իր էջում։

Ի դեպ, Քոչարյանի պաշտպանական խումբը պնդում է, որ սա նրա երկրորդ գրառումն է։

Առաջինը, որը նա գրել է իր անունից, ջնջել է։

Տեղեկացրեք Ձեր մտերիմներին

(Visited 224 times, 224 visits today)
Like this post? Please share to your friends:
VOLRE DIVERTISSEMENT