Ի՞նչ ունեցվածքով հեռացավ հավերժ պաշտոնյա Գագիկ Հարությունյանը

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը օրերս հրաժարականի դիմում է ներկայացրել, որը և բավարարվել է ՀՀ նախագահի կողմից։

Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղում ծնված Հարությունյան Գագիկը Հայաստանում տարբեր պաշտոններ է զբաղեցրել՝ ՀՀ Գերագույն խորհրդի նախագահի տեղակալից, մինչեւ վարչապետի պարտականությունները կատարող, իսկ 1996 թվականից զբաղեցրել է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը։ 2018 թվականի մարտի հինգին ընտրվել է ԲԴԽ նախագահ։

Գագիկ Հարությունյանը հայաստանյան քաղաքական դաշտի, իշխանական էլիտայի կարկառուն դեմքերից է եղել։ Նրան հաջողվել է հավատարմորեն ծառայել բոլոր իշխանություններին, կատարել նրանց հրահանգները։ Գագիկ Հարությունյանը լինելով իշխանական բուրգին կարողացել է պաշտոններով ապահովել նաեւ իր ազգականներին։

Եվ այսպես․ Գագիկ Հարությունյանի Գագիկ Հարությունյանի եղբայրը՝ Արզուման Հարությունյանը ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալն է: Արզումանյանը արդեն իսկ ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

Արզուման Հարությունյանի որդին` Հայկ Հարությունյանը, ով նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի փեսան է, զբաղեցնում էր էներգետիկայի փոխնախարարի պաշտոնը։

Գագիկ Հարությունյանի քույրը՝ Շամամ Հարությունյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ է: Մինչ այդ նա նույն նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության պետն էր:

Գագիկ Հարությունյանի դուստրը՝ Արմինե Հարությունյանը թիվ 8 պոլիկլինիկայի գլխավոր բժիշկն է, սկեսրայրին պատկանող «Բեգլարյան բժշկական կենտրոնում» աշխատում է որպես բաժանմունքի վարիչ:

Գագիկ Հարությունյանի որդին՝ Արտակ Հարությունյանը ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետն է:

Նախկինում նա զբաղեցնում էր ՀՀ ազգային անվտանգության մարմիններում կիբերհանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնը:

Գագիկ Հարությունյանի մյուս որդին՝ Էդուարդ Հարությունյանն էլ ԵՊՀ-ում է մի քանի պաշտոն զբաղեցնում, Միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ , բաժնի վարիչ, ռեկտորի աշխատակազմի ղեկավարի տեղակալ:

Հարությունյանը խնամիական կապեր ունի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եղբոր հետ, բժիշկ Կամո Տեր-Պետրոսյանի դուստրը Հարությունյանի հարսն է:

Երկարամյա պաշտոնավարման ընթացքում Գագիկ Հարությունյանին հաջողվել է ոչ միայն ազգականներին պաշտոններով ապահովել, այլ նաեւ պատկառելի ունեցվածք դիզել։

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած Հարությունյանի նախորդ տարվա հայտարարագրից տեղեկանում ենք, որ Բ ԴԽ նախագահի պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Հարությունյանն ունի 4,083,358.00 ՀՀ դրամ, կամ՝ 9 միլիոն դոլար, 5,900.00 դոլար եւ 2,300.00 եվրո։

Հարությունյանը հայտարագրել է մեկ բնակարան, մեկ առանձնատուն, հողամաս եւ հասարակական նշանակության շինություն։

Կիսվեք ընկերների հետ

(Visited 139 times, 139 visits today)

 

Like this post? Please share to your friends:
VOLRE DIVERTISSEMENT