Թաց շոկոլադե բիսկվիթ՝ առանց ձվի օգտագործման

INSPIRATION

Անհրաժեշտ են շատ քիչ բաղադրիչներ, իսկ արդյունքում ստացվում է հիանալի թաց բիսկվիթ:

Похожее изображение

 

  • ալյուր՝ 1.5 բաժակ
  • կակաո փոշի՝ 3ճ.գ.
  • սոդա՝ 1թ.գ.
  • աղ՝ մի պտղունձ
  • շաքարավազ՝ 1 բաժակ
  • ձեթ՝ 1/4 բաժակ
  • ջուր՝ 1 բաժակ
  • վանիլին
  • գինու քացախ՝ 1ճ.գ.
  • լուծվող սուրճ՝ 1/2 թ.գ.

Պատրաստման եղանակ.

Ջեռոցը տաքացրեք մինչև 180 աստիճան: Տապակը ծածկեք թխելու համար նախատեսված թղթով, ձեթ քսեք և մի քիչ ալյուր ցանեք:

Խառնեք ալյուրը, կակաոն, սոդան և աղը: Առանձին խառնեք ջուրը, շաքարավազը, ձեթը, վանիլինը, քացախը և սուրճը: Հարեք այնքան ժամանակ, որ շաքարավազը լիովին լուծվի:

Միացրեք երկու խառնուրդները:

Պատրաստի խմորը լցրեք տապակի մեջ և թխեք 35-40 րոպե: Կտրեք միայն լիրաժեք սառելուց հետո: Ցանկության դեպքում զարդարեք շոկոլադե ջնարակով կամ քերած շոկոլադով:

Картинки по запросу Супер влажный шоколадный пирог

Բարի ախորժակ:

Оцените статью