Զզվանքս մի կերպ զսպելով կարդացի Գեւորգ Պետրոսյան կոչեցյալի գրառման․․․ Լիզա Ճաղարյան

INSPIRATION

Լիզա Ճաղարյանը իր ֆեսբուքյան էջում գրել է․

Զզվանքս մի կերպ զսպելով կարդացի Գեւորգ Պետրոսյան կոչեցյալի գրառման տակ մեկնաբանություն ցնկնողների աղբաժայթքումներն իմ հասցեին։

Եթե գոնե կես հատ էդ եղկելի մակարդակի համակիր ունենայի իմ միջավայրում, ինչպիսիք էս ոչ բարով պատգամավորին «սիրտ տվողներն» էին, նույն պահին ինքնասպանություն կգործեի։


Իսկ ահա դասախոս եւ ԱԺ պատգամավոր այս Գեւորգը հրճվանքից ուշաթափվում է նողկալի ստերի ու փողոցային հայհոյանքների էն սելավից, որ իմ հասցեին գրվել են սրա գրառման տակ։

Բայց սա էլ հեչ. այդ աղբի կիզակենտրոնում տեսա նաեւ բարեկիրթ ձեւացող Ռուբեն Մելիքյան կոչեցյալ Արցախի նախկին ՄԻՊ-ին։ Պարզվում է՝ սրա հարազատ միջավայրն էս խուլիգաններն ու ստախոսներն են։

Սա մի ժամանակ ինձ սիրառատ նամակներ էր գրում այն մասին, թե ես որքան անաչառ եմ, ու որքան կարեւոր են իր համար իմ տեսակետները։

Հիմա հանգիստ կարդում է ճիվաղային հայհոյանքներն իմ հասցեին, դեռ մի բան էլ մասնակցում է էդ գարշահոտին։
Կորիր գրողի ծոցը, երեսպաշտ տականք։

(Visited 159 times, 173 visits today)
Оцените статью