Երկու խոսկ էս արարածի մասին. Ուրեմն՝ էս «հրամանատար» կոչեցյալն էն տականքն է, որ․․․

Տեսանյութը չբացեցի, բարբաջանքը չլսեցի, միայն վերնագիրը կարդացի՝ «Թալին ջոկատի հրամանատարը հրավիրում է մեծ (ճճճճճճճ) միտինգի»։

Ուրեմն՝ էս «հրամանատար» կոչեցյալն էն տականքն է, որ 2008-ին ցույցի ժամանակ լկտի սադրանք հրահրեց, Ժորա ու Մկրտիչ Սափեյան եղբայրները սրան փորձեցին կարգի հրավիրել, հետո էս արարածը սուտ ցուցմունքներ տվեց, եւ Ժորան 2,5 տարով ազատազրկվեց, իսկ իր վատառողջ եղբայրը՝ 2 տարով։

Երկուսն էլ ողջ պատիժը կրեցին, եւ վատառողջ Մկրտիչն այդ վիճակում երկու տարին էլ անցկացրեց քրեակատարողական հիմնարկում։ Դե, հո ռոբիկների, արմենչիկների ու սրանց նմանների պես «փադիշահի» ցեղից չէր, որ արտասահմաններում կամ իզմիրլյաններում բուժվեր։

Ու էս Սարգիս Կարապետյան կոչեցյալը, որին էս բոլոր տարիներին վարձում էր նախկին իշխանությունը, որ զազրախոսի ընդդիմադիրների դեմ, հիմա սրան նորից վարձել են էդ նույն ջեբկիրները, որ հիմա էլ նոր իշխանությունների դեմ բարբաջի։

Անժոներն էլ գովազդում են էս… կասեի՝ ինչին։
Սրա պաշտպանության հույսին մնաք, ռոբասերժիկներ, հրայրիկներ ու մնացած էնբաներ։

Like this post? Please share to your friends:
NOUS ET NOS FAVORIS