Ես լինեի ԱԱԾ-ի ու քննչական մարմինների փոխարեն, լիքը վարկածներ ու հետքեր կդիտարկեի․․․․ Ստյոպա Սաֆարյան

Շատ հետաքրքիր է կողքից դիտել Եռաբլուր պանթեոնում մեր հերոսների շիրիմների պղծման շուրջ գալվանիզացվող ու քաղաքականացվող դիսկուրսը․․․

— Նախկին իշխանությունների տարբեր խմբավորումներ, որ Քոչարյանի գործով խոշոր տապալումից հետո բարոյալքման ու ընկճախտի խոր ճգնաժամի մեջ էին հայտնվել ու բացառապես մնացել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի կուկուռուզ ուտելու, Սևանում լողալու, ավտոմեքենա քշելու թեմաների ու Կանանց դեմ բռնության ու ընտանեկան բռնության կանխարգելման ԵԽ կոնվցենցիայի մանպուլյացիայի հույսին, որոնք այլևս հոգնեցրել էին լայն զանգվածներին, այսօր արդեն շարասյուն-շարասյուն ոտքի ելան ռազմահայրենասիրական պաթոսով ․․․

-«Ընդդիմադիրների» հայտարարություններում կարմիր թելով անցնում է այն թեզը, թե Հայաստանում վրա է «հասել բոլոր ավանդական ու ազգային սուրբ արժեքները ոտատակ տալու սև օրերը», դեհ, ինքներդ եք հասկանում, որ դրա մեղավորը, ինչպես ակնարկվում է՝ Թավշյա հեղափոխությունը, Ստամբուլի կոնվենցիան, ակտիվացած սատանիստներն ու նման բաներն են․․․
-Վրացական սցենարով փորձ է արվում առաջադրել Ոստիկանապետի ու ուժայինների հրաժարականի պահանջ՝ եթե չբացահայտվեն․․․

Ի դեմս մեր հերոսների շիրիմների պղծման՝ իրականում գործ ունենք բավական նուրբ ու խելացիորեն ընտրված խնդրով սադրանքի, ես կասեի՝ ներքաղաքական դիվերսիայի հետ, որի հիմքի վրա «ընդդիմադիր ալիքի» պլատֆորմ է կառուցվում։ Բայց հիասթափեցնեմ՝ այն կյանք չի ունենալու։

Էն Սպուտնիկ Զաքարիկի Խավար կենտրոնի տղուն ու ռուսական հատուկ ծառայությունների քոչարյանական ֆիլիալի ներկայացուցիչներին հարցրեք՝ չլինի՞ առաջինը Հայաստան ոչ թե միասեռական զույգեր են ներմուծել «սադրանքներ հրահրելու համար», այլ պղծիչ-սադրիչներ, ու որտեղ են կատարել դրանց մաքսազերծումը․․․ Հիշեք, սրբապիղծները սրբություն չեն ունենում, այլ դրա տակ թաքնվում են։

Ես լինեի ԱԱԾ-ի ու քննչական մարմինների փոխարեն, լիքը վարկածներ ու հետքեր կդիտարկեի․․․․ Ու ես էլ պնդում եմ՝ մեր հերոսների հիշատակն անարգողները պետք է օր առաջ հայտնաբերվեն ու ազգիս կողմից խստագույն բռնությանը ենթարկվեն Հանրապետության Հրապարակում։

(Visited 57 times, 62 visits today)
Like this post? Please share to your friends:
VOLRE DIVERTISSEMENT