«Ես արդեն որդի ունեմ, աշխարհը մի կողմ, նա՝ մի կողմ». ասում էր հարևանս ու ուրախությունից պար գալիս, բայց ահա, թե ինչ եղավ, երբ որդին մեծացավ

INSPIRATION

Մեր իրականության մեջ  որդի ունենալու գաղափարը  շատերի համար  առաջնային խնդիր է: Անպայման ուզում են որդի ունենալ: Շատ տղամարդկանց համար դա նաև  «ինքնասիրության» հարց է: Ծնողերը կարծում են, որ  որդին  իրենց օր ծերության տիրություն կանի, ինչպես ասում են.  «թաղող կունենան»:  Բայց իրականում շատ անգամ ենք ականատես լինում այլ պատկերի:

Իմ հարևանի ընտանիքում 3 հրաշք աղջիկներ էին մեծանում,  խելացի, դաստիարակված,  հիանալի երեխաներ էին:  Բայց  նրանց հայրը  շարունակ  ասում էր, որ իսկական  տղամարдը  պետք է  արու զավակ ունենա, որ իր տոհմը շարունակի: Վերջապես նրա նվիրական ցանկությունը կատարվեց,  ծնվեց  նրա որդին:  Նա բոլորին ասում էր. «»«Ես արդեն որդի ունեմ, աշխարհը մի կողմ, նա մի կողմ»:  Կինն ու ամուսինը երես էին տալիս որդուն,  ինչպես ասում էին. «մեր մինուճարն է, մեր հույսն ու հավատը»:  Այդ մինուճարը մեծացավ  ու իսկական պատուհաս դարձավ ընտանիքի  գլխին: Բակում բոլոր երեխաների հետ վիճում էր, տանը քույրերը պիտի ենթարկվեին նրան,  դպրոցում  կռվարարի հեղինակություն էր ձեռք բերել, իսկ  ծնողները պաշտպանում էին նրան:  Երբ հարևանները ակնարկում էին, որ տղային  սխալ են դաստիարակում, մայրը  վիճաբանում էր և ասում էր. «Դեռ կտեսնեք, թե ով է լինելու իմ տղան, դուք նրա ոտքերն եք համբուրելու»:Որոշ ժամանակ անց նրանք տեղափոխվեցին մեր շենքից, ինչպես հետո իմացանք,  այդ տղան գողություն էր արել հարևանների մեկի տանից  և նրանք ամոթահար  հեռացան շենքից:

Տարիներ անցան: Մի օր  պատահաբար փողոցում հանդիպեցի հարևանուհուս՝ այդ տղայի մորը: Նա սաստիկ վիճակում էր:  Ես դժվարությամբ ճանաչեցի նրան: Նա դառնագին լաց եղավ ու պատմեց, որ որդու պարտքերի պատճառով  վաճառել են  իրենց տունը: Նա քույրերի  մեկի տանից խոշոր գումար էր գողացել, որի համար հայտնվել էր բանտում:   Խեղճ կինը  պատմեց, որ  տղան  հաճախ էր ծեծում հորը ու իրեն,  ստիպում էր  գումար  գտնել իր համար: Հայրը, չդիմանալով այդ ամենին, մահացել էր սրտի կաթվածից,  իսկ ինքը՝ ահա հայտնվել է փողոցում, քանի որ  ապրելու տեղ չունի: Եվ  ապրում է դւստրերից մեկի տանը:

Ես նրանից բաժանվեցի շատ ծանր սրտով:  Եվ շարունակ ինձ հարց էի տալիս,  հասկացել է նա արդյոք, որ  այդ ամենը իրենց «մինուճարի» սխալ դաստիարակության արդյունքն է: Ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ տղա և աղջիկ երեխաների միջև  այդպիսի  տարբերակումը: Ուզում էի նրան հիշեցնել իր իսկ խոսքերը. «տղա ունենամ, որ փեսայի հույսին չմնամ»: Սաստիկ ցավալի է:

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo

(Visited 1 times, 1 visits today)
Оцените статью