Եթե իմանամ՝ ում ձեռքի գործն է իմ ձեռքերով կխփեմ. Ռոբերտ Աբաջյանի պապ

Hraparak.am-ը գրում է. Հետմահու «Արցախի հերոս» բարձրագույն կոչմամբ ու«Ոսկե արծիվ» շքանշանով պարգևատրված, «Եռաբլուրում » թաղված Ռոբերտ Աբաջյանի հայրը երեկ գիշեր Մոսկվա է թռել։

Պապը՝ Գևորգ Աբաջյանը, որը «Հրապարակից» տեղակացավ, որ գիշերը ինչ-որ անձինք պղծել են ապրիլյան պատերազմի հերոսների գերեզմանները, ասաց, որ որքան գիտի՝ որդին երեկ Եռաբլուրում է եղել՝ «երեխային հանդիպելու»։

Ռոբերտ Աբաջյանի պապը երկար ժամանակ խոսել չէր կարողանում։ Հետո ասաց, որ եթե լրագրողը տղամարդ լիներ, կասեր։ Կատարվածն ուղեղում տեղավորելու փորձերից հետո Գևորգ Աբաջյանը ասաց․« Եթե իմանամ ով է արել կամ ում ձեռքի գործն է, իմ ձեռքերով կխփեմ դրան»,-ասաց Ռոբերտի պապը։

Հետո Գևորգ Աբաջյանն ասաց, որ այն, ինչ լսեց, հնարավոր չէ ոչ մի կերպ բացատրել։ «Դա լրիվ աննորմալ, ոչ հայ, թուրքից էլ բեթար մարդիկ են եղել կամ մարդ, որ գնացել է էդ քայլին։

Նշենք, որ ապրիլյան պատերազմի ժամանակ զոհվածների ծնողները լուրն իմանալուն պես շտապել են Եռաբլուր՝ տղաների գերեզմանները մաքրելու։

(Visited 81 times, 81 visits today)
Like this post? Please share to your friends:
VOLRE DIVERTISSEMENT