«Դոդի Գագոն 14 պատգամավորի ստիպել է հրաժարվել մանդատից, որպեսզի ջարդարար Շերիֆին բերի ԱԺ». Հմայակ Հովհաննիսյանի սենսացիոն հայտարարությունը

Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ես հայտարարել եմ 1-ին լրատվականի կայքում, որ 2012-ին Դոդի Գագոն 14 ընտրված պատգամավորներին շանտաժի ու ֆիզիկական բռնության սպառնալիքով ստիպել է հրաժարվել մանդատներից,

որպեսզի կարողանա մարտի 1-ի հայտնի ջարդարար՝ այն ժամանակ ներքին զորքերի հրամանատար Շերիֆին բերել ԱԺ և օժտել անձեռնմխելիությամբ, և ի՞նչ: Ոչինչ:

Մարդը հրապարակավ հայտարարում է հանցագործության մասին, որը կապված է Մարտի 1-ի գործը պարտակելու հետ, իսկ իրավապահ մարմինները խուլ են և համր: Իրականում սա ոչ այլ ինչ է, քան անցումային անարդարություն, որի վերջը չի երևում…»:

Տեղեկացրեք Ձեր մտերիմներին

(Visited 207 times, 207 visits today)
Оцените статью