Դատի են տվել Դավիթ Տոնոյանին ու գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի եւ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի դեմ բողոքում է ՀՀ ՊՆ զորամասերից մեկի բուժկետի դեղագետը:

Նա դատի է տվել շտաբի պետ Դավթյանին ու նախարար Տոնոյանին:

Մասնավորապես, մեզ հայտնի դարձավ , որ հոկտեմբերի 4-ին ՀՀ վարչական դատարան է դիմել Վահե Մելիքսեթյանը` պահանջելով, որ դատարանը պարտավորեցնի ԳՇ որոշումն անվավեր ճանաչել եւ իրեն ՀՀ ՊՆ զորամասի բուժկետի դեղագետ, հերթապահ ընդունել:

Ինչով կավարտվի դեղագետի եւ պաշտպանության նախարարի ու ԳՇ պետի վեճը` դատարանը կվճռի»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Like this post? Please share to your friends:
NOUS ET NOS FAVORIS