Դատարանը հրապարակեց Մանվել Գրիգորյանի ազատ արձակման որոշումը․ մանրամասներ

INSPIRATION

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝

Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստի ժամանակ Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը միջնորդություն ներկայացրեց դատարանին՝ Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումն անհապաղ փոխելու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բաղդասարյանը խնդրեց խափանման միջոց կալանավորումը փոխել և կիրառել 10 մլն դրամ գրավ: Նիստի ժամանակ պաշտպանը ներկայացրեց նաև «Նաիրի» ԲԿ-ի կողմից տրված բժշկական եզրակացությունների արդյունքներն ու Մանվել Գրիգորյանի մոտ կալանքը կրելու ընթացքում ախտորոշված հիվանդությունները։

«Բացի բազմաթիվ հիվանդություններից, «Նաիրի» ԲԿ-ում նաև հոսանքով լարման են տվել Գրիգորյանի երկու ոտքը և հայտնաբերել, որ 50-70 տոկոսով չեն արձագանքում, դարձել են անզգա»,- ասաց Լևոն Բաղդասարյանը: Դատական նիստը նախագահում է դատավոր Մնացական Մարտիրոսյանը:

 

(Visited 300 times, 300 visits today)
Rate article