Դատախազը մեղադրյալ Քոչարյանին կալանավորելու միջնորդություն ներկայացրեց

INSPIRATION

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով
բողոքի քննության դատական նիստում մեղադրող կողմ

` դատախազ Պետրոս
Պետրոսյանը, դատարանին ներկայացրեց առաջին բողոքը:

Վերաքննիչ քրեական դատարանում քննվում է Քոչարյանի կալանքը փոխելու և անձնական
երաշխավորությամբ ազատ արձակելու, ապա նաև քրեական գործը կասեցնելու և
Սահմանադրական դատարան ուղարկելու՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի
դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազության և մարտի 1-ի
տուժողների իրավահաջորդների շահերի ներկայացուցիչների բողոքի քննությունը:

«Առաջին ատյանի դատարանը որոշում կայացնելիս հաշվի չի առել այն հանգամանքը, որ
վարույթի ներկա փուլում գործի բոլոր նյութերին, գործով անցնող անձանց ամբողջական

շրջանակին ծանոթ լինելու պայմաններում առավել բարձր է այդ անձանց վրա անօրինական
ազդեցություն գործադրելը և արդարադատության իրականացումը խոչընդոտելու ռիսկը»,- նշեց


Պետրոսյանը

(Visited 103 times, 103 visits today)
Rate article