Գտեք մեկին,ով կօգնի ձեզ կյանքում. Արտակ Գալստյան

INSPIRATION

Ցանկանում էք լավ ապրել և փոխել աշխարհը,սկսեք ձեզանից:

Առավոտյան արթնանալուց գոնե մի գործ արեք,դիցուք հարդարեք ձեր անկողինը:

Հարդարելով անկողինը կարող էք հպարտանալ,որ ձեր առաջին խնդիրը հաղթահարված է:
Դա ձեզ խթան կտա հաջորդ խնդրի լուծման համար և հաջորդիվ խնդիրները արդեն հոգեբանորեն հեշտ կլուծվեն:

Հարդարված անկողինը ձեզ ևս մեկ անգամ կհիշեցնի այն մասին,որ անգամ մանր խնդիրների լուծումը կարևոր է:
Եթե դուք չէք կարողանում լուծել մանր խնդիրը,դուք երբեք չէք հաղթահարի մեծը և կենսականը:

Եթե օրը լինի սարսափելի անհաջող,ապա տանը ձեզ կսպասի հարդարված անկողինը և այն ձեզ հույս կտա,որ հաջորդ օրը ավելի լավ է լինելու:

Իսկ որպեսզի հաջորդ օրը լավ լինի,դուք պետք է հասկանաք որ կյանքում հաջողության հասնելու համար բացարձակ կարևոր չէ ոչ ձեր կրթությունը և ոչ էլ ձեր սոցիալական ստատուսը:

Եթե դուք ուզում էք փոխել աշխարհը չափեք մարդկանց իրենց սրտի չափերով այլ ոչ թե
հարստությամբ ,գեղեցկությամբ,հասակով կամ կազմվածքով:

Հիշեք լավ ապրելու համար կարևոր է միմիայն հաղթանակի հասնելու ձեր կամքը: Դուք պետք է գիտակցեք որ կյանքում կա ևս մեկ ուժ և դա հույսի ուժն է; Դուք պետք է նաև գիտակցեք որ մեկ մարդը իր կամքով դա լուրջ ուժ է:

Մեկ մարդը կարող է փոխել աշխարհը ընդամենը մարդկանց մեջ լավ ապրելու հույս ծնելով:
Եթե դուք փորձում էք փոխել աշխարհը,սկսեք ձեր օրը լուծելով գոնե մեկ փոքրիկ խնդիր և հասկացեք,որ ձեր խնդրի լուծումը կախված է առաջին հերթին ձեզանից և ձեր գործողություններից:

Գտեք մեկին,ով կօգնի ձեզ կյանքում ,դա կարող է լինել ձեր ընտանիքը ՝կինը ,զավակը,ծնողը,եղբայրը և աշխատեք հարգել բոլորին:
Եթե դուք ռիսկի էք գնում ապա բարձրացեք երբ կգա ժամանակը և մի երկնչեք երբ կհանդիպեք խոչնդոտի:

Ընդհակառակը համախմբվեք,մի զիճեք ձեր դիրքերը և խոչնդոտը կնահանջի
Եթե դուք դա անեք ապա հաջորդող բոլոր սերունդները կապրեն ավելի լավ աշխարհում քան դուք և այն ինչ սկսվեց 2018թ-ի ապրիլին իրոք կփոխի աշխարհը դեպի լավը:

Արտակ Գալստյան

(Visited 23 times, 23 visits today)
Оцените статью