Գուցե սա կարդալով՝ իրեն կովկասյան վագր հռչակած ինքնակոչը վերջապես կհասկանա, որ այսօր Հայ ազգը իրեն ինչ ուզում ասում է, իսկ ինքը նստած լսում է

INSPIRATION

Շատերին թվում է, որ Քոչարյանին մեղադրանք է առաջադրել ՀՔԾ-ն, գործն էլ դատարանում
պաշտպանում է Գլխավոր Դատախազ Արթուր Դավթյանը:

Ասեմ ձեզ, չկա նման բան: Քոչարյանին մեղադրանք է առաջադրել Հայ ժողովուրդը:
Մեղադրանքը դատարանում պաշտպանում է ժողովրդի Գլխավոր Դատախազ Արթուր
Դավթյանը:

Երբ երեկ դատական նիստին ամբաստանյալ Քոչարյանը հայտարարեց, որ ինքը ինչ ուզենա կասի և Գլխավոր Դատախազը պետք է նստի և լսի, նա ամենևին էլ Արթուր Դավթյանին չփորձեց վիրավորել:

Նա վիրավորեց 12 միլիոնանոց, աշխարհով մեկ սփռված Հայ ժողովրդին, քանի որ այդ պահին,
այդ դատարանում, Արթուր Դավթյանը աշխարհասփյուռ Հայ ժողովրդի կամքի արտահայտողն էր և պաշտպանը:

Այս քայլով Քոչարյանը ի լուր աշխարհի իրեն և իր համակիրներին դուրս դրեց Հայ ժողովրդի կազմից, ինքը իրեն օտարելով Հայ ազգից:
Սակայն կյանքը բումերանգ է:

Քոչարյանի երազանքը, որ ինքը ինչ ուզենա պիտի խոսի և 12 միլիոն Հայ նրան լսի չի
իրականանա: Ավելին Քոչարյանը գտնվելով իր վիրտուալ աշխարհի մեջ այդպես էլ չի ընկալում
իրականությունը: Նա չի կարողանում հասկանա, որ այսօր նստածը ինքն է և ուշադիր լսում է թե Հայ ժողովրդի անունից ինչ է ասում նրան Հայ Ժողովրդի Գլխավոր Դատախազ Արթուր
Դավթյանը:

Կարծում եմ ազգովի պետք է խնդրել Արդարադատության Նախարարին, որ ամբաստանյալ
Քոչարյանի խցում տեղադրի ինտերնետ հասանելիություն ունեցող մեծ էկրան, որտեղ օնլայն
ռեժիմով կարտացոլվեն Հայ ժողովրդի մեկնաբանությունները:

Գուցե դրանք կարդալով իրենկով կասյան վագր հռչակած ինքնակոչը դուրս կգա իր վիրտուալ աշխարհից և վերջապես կհասկանա, որ այսօր Հայ ազգը իրեն ինչ ուզում ասում է, իսկ ինքը նստած լսում է: Դատավորի մասին:

Ժողովրդի Գլխավոր Դատախազը զգուշացրեց նրան, որ չտրվի Քոչարյանի թիմակիցների
թաքնված սպառնալիքներին և կոչերին: Մեր կողմից զգուշացնենք նրան, որ սույն գործով
տուժող է 12 միլիոն Հայ: Քոչարյանին մեղադրանք է առաջադրել Հայ ժողովուրդը իրենից
հափշտակված ինքնասիրության, պետականության, ապագայի համար:

Քոչարյանին մեղադրանք է առաջադրել Հայ ժողովուրդը իր կորսված գարնան, զոհված,
թալանված, ունեզրկված և արտագաղթած զավակների համար: Դատավորը պետք է հասկանա, Սպիտակը Հայ ժողովուրդն է, դատարանում հանձինս ժողովրդի Գլխավոր Դատախազի, սևը ակնհայտ է:

Սպիտակները միշտ հաղթում են:
Հուսամ խոսքերս տեղ կհասնի և մարդիկ չեն գայթակղվի:

Արտակ Գալստյան

Կիսվեք ընկերների հետ

(Visited 56 times, 56 visits today)
Оцените статью