Գեներալ-մայոր Արթուր Վանեցյանի ուղերձը Տավուշի բնակիչներին

INSPIRATION

Տավուշի մարզպետարանում այսօր ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի մասնակցությամբ խորհրդակցություն անցկացվեց:

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը լրագրողներին ասաց, որ խորհրդակցոթյանը մասնակցում էին Տավուշի մարզի գրեթե բոլոր համայնքների ղեկավարները:

«Եվ ունեցանք շատ անկաշկանդ ու բովանդակային զրույց, որպեսզի հասկանանք խնդիրները և կարողանանք լուծել այդ խնդիրները: Իրականում այն ուղերձը, որը հիմա ես կուզեմ տալ և հորդորը, որը կուզեմ հնչեցնել Տավուշի մարզի ազգաբնակչությանը, հետևյալն է:

Տավուշի մարզը բացառիկ մարզ է իր անտառներով, և Տավուշի մարզի անտառները կարող են օգտագործվել ավելի արդյունավետ, քան որպես վառելափայտ ու փայտանյութ դիտելը:

Մեր Տավուշի մարզի անտառները կարող են լինել բացառիկ զբոսաշրջային տարածքներ, և այդ ուղղությամբ կառավարությունն Անտառային օրենսգրքում նախաձեռնել է փոփոխություն, որպեսզի թույլատրի ազգաբնակչությանն անտառի տարածքում կազմակերպել հանգստի գոտիներ ու զբոսաշրջային տարածքներ»,- ասաց նա:

Վանեցյանը նշեց, որ երկրորդ տարբերակը, որը քննարկվեց, և բոլորի կողմից ընդունելի է, հետևյալն է: Քննարկվել է այն փայտայութը, խոսքը թափուկի մասին է, որը հանվում է անտառից, իրական հասցեատերերին հասցնելու հարցը:

«Քննարկվեց մի քանի տարբերակ, համայնքների ղեկավարների կողմից հետևյալ առաջարկը եղավ՝ որպեսզի պետությունը կարգավորի այդ փայտի հավաքման պրոցեսը, այսինքն՝ անտառ չմտնեն քաղաքացիները: Պետությունը համապատասխան ծառայությունների միջոցով կարող է հավաքել այդ թափուկը, հանել անտառից դուրս և համայնքի ղեկավարների կամ մարզպետարանի միջոցով բաժանել քաղաքացիներին»,- ասաց նա:

Նա նշեց, որ վերջին շրջանում ԱԱԾ-ն ոչ միայն Տավուշում, այլ բոլոր անտառապատ մարզերի տարածքներում իրականացրել է օպերատիվ հետախուզական միջոցառումներ, բացահայտվել են բազմաթիվ դեպքեր, ավելի քան 10 քրեական գործ է հարուցված միայն ԱԱԾ կողմից, որոնցում ներգրավված են նաև մի շարք պաշտոնատար անձինք:

Վանեցյանը Տավուշում բողոքի ակցիա անցկացրած բանկիչներին կոչ արեց նման արարքներ այլևս իրենց թույլ չտալ և ակցիաներ չանել: Ըստ նրա՝ բոլոր ծագած հարցերը պետք է լուծեն մարզպետարանի և համայնքների ղեկավարների հետ բանակցությունների արդյունքում:

(Visited 82 times, 82 visits today)
Оцените статью