Որքան է արյուն խլում Քոչարյանի ազատության մեջ գտնվելու մեկ օրը
Մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքը վերացնելու պաշտպանի միջնորդությունը դատավոր Աննա Դանիբեկյանի որոշմամբ մասնակի բավարվեց։ Դատարանը արձանագրեց, որ քննիչի որոշման արդյունքում խախտվել են Ռոբերտ Քոչարյանի իրավունքները։
Այս վճիռը հերթական անգամ ապացուցում է, որ գործող դատական իշխանությունը մտադիր չէ ոչնչի առաջ կանգ առնել: Պատկերն ավելի քան պարզ է: Ժողովրդի վստահությունը վայելող իշխանությունը սանիտարական աշխատանք կատարելով, փորձում մաքրել երկրում գոյացած աղբը, իսկ դատական համակարգը բառի բուն իմաստով թուլացնում է պետության հիմքերը:
Ավերիչ գործըթացը շատ ավելի վտանգավոր է դարձել Քոչարյանի ազատության մեջ գտնվելուց հետո: Այս անձնավորության ազատության մեջ գտնվելու յուրաքանչյուր օր, րոպե, վայրկյան նվազեցնում է պետության, պետականության և վերջապես հասարակության արյունը:
Բնական է, որ իշխանությունը ջանում է կանխելու արնահոսությունը, բայց․․․: Ցավոք, առկա գործիքակազմը կամ տեխնիկական լծակները առայժմ բավարար չեն վտանգը չեզոքացնելու համար:
Ուստի, օր օրի, ժամ առ ժամ, րոպե առ րոպե հասունանում իշխանության տերը դարձած կենդանի լծակի գործի անցնելու ժամանակը: Հասարակության մոբիլիզացիան այլևս այլընտրանք չունի:
Օրական մենք կորցնում ենք մեկ կաթիլ արյուն, իսկ որոշ ժամանակ անց հնարավոր է չունենանք ոչ արյուն և ոչ էլ ավյուն ձեռք բերված դժվարին հաղթանակը վերջնականապես ամրագրելու համար: