Բժիշկները պայքարում են Կիևյան կամրջից ցած նետված 24–ամյա աղջկա կյանքի համար․ մանրամասներ

INSPIRATION

Երևանի Կիևյան կամրջից ցած նետված 24–ամյա աղջկա վիճակը ծայրահեղ ծանր է.

բժիշկիները պայքարում են նրա կյանքը փրկելու համար։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց «Արմենիա» ԲԿ–ի վիրաբուժական գծով տնօրեն Արսեն Գրիգորյանը։

Նա նշեց, որ աղջիկը բազմաթիվ կոտրվածքներ ունի՝ գլխի, կրծքավանդակի, որովայնի հատվածներում։

«Տուժածը գիտակցություն չունի, բժիշկները պայքարում են նրա կյանքը փրկելու համար»,–ասաց Գրիգորյանը։

Ավելի վաղ հայտնել ենք, որ այսօր՝ օգոստոսի 7-ին, ժամը 10:43-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ինքնասպանություն է գործել՝ ցած նետվելով Երևան քաղաքի Կիևյան կամրջից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Քաղաքացին (մոտ 24 տարեկան իգական սեռի ներկայացուցիչ) կենդանության նշաններ է ցույց տվել:

Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել տուժածին. վերջինս հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ:

(Visited 82 times, 82 visits today)
Оцените статью