Բարի և ազնիվ սիրտ ունեցող կինը ոչ թե պարզ փոխհատուցում է ստացել, այլ կյանքը նորից սկսելու հնարավորություն…

INSPIRATION

Էլմեր Ալվարեսը որոշել է տիրոջը՝ Ռոբերտ Հոսկիին  վերադարձնել գտած կտրոնը: Բարի մտադրություններ եւ ազնիվ սիրտ ունենալու համար տնանկը ոչ թե պարզ փոխհատուցում է ստացել, այլ կյանքը նորից սկսելու հնարավորություն, փոխանցում է Daily Mail-ը:

Էլմերը զբոսնելիս է եղել Քոնեքթիքութ նահանգի Նյու Հեյվեն քաղաքի փողոցում, երբ տեսել է 10 հազար դոլարի թղթե կտրոն:

Կտրոնը կորցրած անշարժ գույքի գործակալ Ռոբերտ Հոսկին արդեն հույս չուներ գտնել կորուստը, երբ նրան է մոտեցել թափառաշրջիկն ու վերադարձրել գտածը: Գործակալն այնպես է ուրախացել, որ կտրոնը վերադարձնելու պահը հեռարձակել է Facebook Live-ի միջոցով:

Որպես երախտիք, գործակալը տնանկին անակնկալ է մատուցել: Նա հրավիրել է լրագրողներին եւՆյու Հեյվենի Առեւտրի պալատից դաշնային հեռուստակայանով հեռարձակել սյուժեն: Այստեղ գործակալը Էլմերին կացարան է առաջարկել եւ անշարժ գույքի գործակալական իր դպրոց անվճար հաճախելու սերտիֆիկատ: Ուսումն ավարտելուց հետո Էլմերը հնարավորություն կունենա հարցազրույց անցնելու եւ գործակալության աշխատակիցների հաստիքում տեղ զբաղեցնել:

Оцените статью