«Բայց դա ճի՞շտ է» ․․․վարչապետը զարմացավ լսելով Գագիկ Հարությունյանի հրաժարականի մասին

INSPIRATION

ՀՀ Նիկոլ Փաշինյանը լրագրողի հարցին, թե որքանով է իրականությանը համապատասխանում ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարական տալու մասին տեղեկատվությունն արձագանքել է․

«Բայց դա ճի՞շտ է» հարցով: ՀՀ վարչապետը լրագրողների հարցերին պատասխանել է Հայաստանում, Վրաստանում եւ աշխարհում կրոնի կամ համոզմունքի ազատության արդի հիմնախնդիրներին նվիրված համաժողովին ընթացքում:

Նա հրաժարվեց պատասխանել լրագրողներից մեկի հարցին, թե ԲԴԽ-ն մեզ պե՞տք է։

Նա ասաց, որ այսօր հարցերի չի պատասխանելու: Վարչապետը անարձագանք թողեց նաև նախօրեին ՀՅԴ-ի երեկ կազմակերպած հանրահավաքին մասին հարցը, որտեղ ՀՀ կառավարությանն ու նրա ղեկավարին սթափության եւ լրջանալու կոչեր էին հնչել:

(Visited 299 times, 299 visits today)
Оцените статью