Արցախի ղեկավարությունը միթե՞ այսքան հեռու կգնա այս վտանգավոր խաղերում… դա կլինի իրենց գերեզմանը փորելուն հավասար մի բան…

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ավտոմեքենայում ռադիոյով լսեցի, որ Քոչարյանը այցելել է սուրբ սրբոց Գարեգին Բ-ի հալալ քրտինքով կառուցված ու աշխատող Իզմիրլյան կենտրոն՝ բուժզննման: Վիկտոր Սողոմոնյանը հայտնել է, թե նա դա արել է, որովհետև 6 ամիս բուժզննում չի անցել /տեսնես իր երկրի քաղաքացիները քանի տարին մեկ են կարողանում բուժզննում անցնել/ ու որ առողջական խնդիր չունի:

Մինչ այս վերջին մասը չէի լսել, մտածեցի, որ «տաղանդաշատ», «երախտագետ» պաշտպանական խումբը շուտով 3 մանեթանոց լացը կկապի, թե խազեինին եվրոպաներում կամ մոսկվաներում անհետաձգելի բուժում է պետք ու փորձում են սուգուշիվանով երկրից հանել: Բայց հայտարարությունը՝ որ Քոչարյանն առողջական պրոբլեմ չունի, իսկ հետո փողոցում որոշ հայրենակիցների՝ չգիտեմ որտեղից լսած, լսցՎած կամ վերցրած հարցը, թե՝ «ճի՞շտ է, որ Քոչարյանին փորձում են Արցախի վարչապետ դարձնել», անակնկալի բերեց:

Կրկնում եմ, չգիտեմ, թե ովքեր են այս հարցերը շրջանառության մեջ դնում, բայց փաստացի դրանք կան… Ու հիշեցի, որ յուր հրաժարականից 5 րոպե պակաս Հրայրը այնտեղ է, երևի իՌավաբանական սահմանադՌաան խորհրդակցելու բան կա, ու հետո իմացա, որ Սերժ Սարգսյանին էլ Քոչարյանն է իր «տանը ընդունել»… Ու ուզում եմ հասկանալ…

Արցախի ղեկավարությունը միթե՞ այսքան հեռու կգնա այս վտանգավոր խաղերում… Մի տեսակ վստահ չեմ, որովհետև դա կլինի իրենց գերեզմանը փորելուն հավասար մի բան…. Սասնա ծռերին ասեք՝ մեր հարազատ Ստեփանակերտում ի՞նչ զրույցներ կան…»

https://arcax.info/

(Visited 10 times, 10 visits today)
Like this post? Please share to your friends:
VOLRE DIVERTISSEMENT