Արտակարգ. Տավուշի մարզում ավտովթարի է ենթարկվել Ստյոպա Սաֆարյանը. Լուսանկարներ

INSPIRATION

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ խոշոր ավտովթարի է ենթարկվել Ստյոպա Սաֆարյանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 13։30-ի սահմաններում Ս. Սաֆարյանը իր վարած Lexus մակնիշի 07 RX 907 համարանիշի ավտոմեքենայով Տավուշի մարզի Ծաղկավան գյուղի վարչական շրջանում դեռևս անհայտ պայմաններում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բարեբախտաբար, տուժաներ չկան։

Այս պահին դեպքի վայրում աշխատում են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ հետաքննիչի գլխավորությամբ։

Ոստիկանությունը պարզում է, թե արդյո՞ք Ս. Սաֆարյանը ավտոմեքենայում ուղևորներ ունեցել է։

Գ. Շամշյանը հայտնում է, որ Ս. Սաֆարյանը հայտնի փաստաբան Սեդա Սաֆարյանի եղբայրն է,

ով քաղաքագետ է, Միջազգային և անվտանգության միջազգային ինստիտուտի տնօրենը

(Visited 282 times, 282 visits today)
Оцените статью