Արտակարգ դեպք. Վիճաբանության ժամանակ կծել են 29-ամյա երիտասարդի ականջը. Վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

INSPIRATION

Արտակարգ դեպք Իջևանում. վիճաբանության ժամանակ կծել են 29-ամյա երիտասարդի ականջը. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց։

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, երեկ՝ օգոստոսի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում:

Ժամը 11:30-ի սահմաններում, թիվ 1 համալսարանական հիվանանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել,

որ «ձախ ականջախեցում մարդու կծած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է բերվել մի քաղաքացի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժնի

ծառայողները, ովքեր պարզել են, որ վիրավորը Իջևան քաղաքի բնակիչ, 29-ամյա Աբգար Բայրամյանն է:

Վերջինս ոստիկաններին և բժիշկներին հայտնել է, որ օգոստոսի 8-ին, ժամը 23:00-ի սահմաններում Իջևան քաղաքում անհայտ անձի հետ ինքը վիճաբանել է, որի ժամանակ էլ անհայտ անձը ականջը կծել է:

Գ. Շամշյանի տեղեկություններով, նախապատրաստված նյութերը ոստիկանության Կնտրոնական բաժնից ուղարկվել են ոստիկանության Իջևանի բաժին:

(Visited 1 times, 1 visits today)
Оцените статью