Արտակարգ դեպք. Այրվել է բենզին ու այլ իրեր տեղափոխող գնացքը. Դեպքի վայր է ժամանել 9 մարտական հաշվարկ

INSPIRATION

Այսօր հուլիսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում. Թումանյան կայարանում այրվել է բենզին տեղափոխող գնացքը, բենզինով բարձված 8 ցիստեռները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Լոռու մարզային փրկարական վարչությունից 9 մարտական հաշվարկ, վարչության պետ Սերոբ Գաբրիելյանի գլխավորությամբ:

Լոռու մարզային փրկարարների հմուտ գործողությունների արդյունքում կանխվել է հնարավոր պայթյունը:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաեւ ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը վարչության պետ Գեւորգ Հակոբյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաեւ տարածքի ոստիկանները:

Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար զոհեր եւ վիրավորներ չկան: Լուսանկարները Գագիկ Շամշյանի

(Visited 406 times, 406 visits today)
Rate article