Արտակարգ դեպք. Ադրբեջանը կրակել է ՀՀ սահմանի ուղղությամբ. հայ զինծառայող է վիրավորվել

INSPIRATION

Ս.թ. հուլիսի 27-ին, ժամը 11.00-ի սահմաններում, ՀՀ պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածում` Տավուշի մարզում,

արձանագրվել է հակառակորդի կողմից հրադադարի խախտման հերթական դեպքը, ինչի արդյունքում հրազենային վիրավորում է ստացել մարտական հերթապահություն իրականացնող ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող:

Վիրավոր զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում:

Ադրբեջանական կողմի ձեռնարկած հերթական սադրիչ գործողությունը ևս մեկ անգամ փաստում է,

որ հակառակորդը շարունակում է բացահայտ կերպով խախտել հրադադարի պահպանման ռեժիմը և նպատակաուղղված շարունակում է սրել իրավիճակը սահմանագոտում:

Իրավիճակի լարման ամբողջ պատասխանատվությունը կրում է ադրբեջանական կողմը:

(Visited 1 times, 1 visits today)
Оцените статью