«Արթուր Դանիելյանը ոստիկանությունում է». «Ադեկվադ» խմբի անդամ

INSPIRATION

«Ադեկվադ» խմբի անդամ Արթուր Դանիելյանն այժմ գտնվում է ոստիկանության Արաբկիրի բաժնում:

Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնում են խմբի մյուս անդամները:

«Արթուր Դանիելյանն առայժմ վկայի կարգավիճակով ներգրավված է ինչ-որ քրեական գործի շրջանակներում:

Մեր ունեցած տեղեկություններով՝ մահվան սպառնալիքի»,- ասում է խմբի անդամ Կոստանտին Տեր-Նակալյանը:

Նրա խոսքով՝ իրենք այսօր տեղեկություն են ստացել նաև, որ նոր զարգացումներ են սպասվում Արթուր Դանիելյանի և «Ադեկվադի» այլ անդամների նկատմամբ.

«Քրեականության շղարշ հաղորդելու կոնտեքստում մեզ փորձելու են ինչ-ինչ մեղադրանքներ առաջադրել, բերման ենթարկել:

Էս իշխանությունը մի ռազմավարություն է որդեգրել, որը արդեն կատարման փուլում է»,- նշել է նա:

Արթուր Դանիելյանը կրկին քննչականի բաժնում է

Опубликовано Ադեկվադ Среда, 26 июня 2019 г.

(Visited 124 times, 124 visits today)
Rate article