Անտառից ծառ գողացող ու ոստիկանին մուսռ ասող «լավ տղեն» մի շաբաթ հետո բանակ է գնալու,սպաների հետ խնդիր է ունենալու, հետո կասեն տեսեք բանակում ինչ բարքեր են տիրում…

INSPIRATION

Լրագրող Մկրտիչ Իսրայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Իջեւանի դեպքերից էն հայտնի տղու (դե էն «անուշ ախպոր») որ ասում է օրական 10 հազար դրամն ինչ փող է, որ աշխատեմ դրա մասնմացությամբ տեսնայութերն եմ նայում։

Ապագա «օրենքով գողի» թեկնածուական շարժուձեով խոսում է, ոստիկանին մուսռ է ասում ու մեկ էլ տեսանյութերից մեկից իմացա, որ մի շաբաթ հետո էդ կիսագողական, անտառից ծառ գողացող ու ոստիկանին մուսռ ասող «լավ տղեն» մի շաբաթ հետո բանակ է գնալու։

Հիմա որ ոստիկանին մուսռ ասողը զորամասում սպաների հետ խնդիր ունենա պտի կանգնեն ասեն դե տեսեք բանակում ինչ բարքեր են տիրում՝ էն մեր խեղճ երեխուն նեղում են»։

Հիշեցնենք, որ հուլիսի17-ին Իջևանում մի քանի տասնյակ քաղաքացիներ փակել էին միջպետական ավտոմայրուղին՝ բողոքելով անտառահատումների արգելքի դեմ: Բախումները սկսվել են, երբ ոստիկանները փորձել են բացել ճանապարհը։

Բողոքի ակցիայի մասնակիցների միջև տեղի ունեցած բախումներից հետո մի քանի տասնյակ անձինք բերման են ենթարկվել, հարուցվել է քրեական գործ:

Оцените статью