Աննա Հակոբյանը դստեր հետ մասնակցել է Քաղցրավենիքի փառատոնին (լուսանկարներ)

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը և «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը դստեր`

Արփի Փաշինյանի հետ հունիսի 22-ին այցելել է Երևանի Հյուսիսային պողոտայում բացված Քաղցրավենիքի փառատոնին:

Աննա Հակոբյանը դստեր հետ շրջել է տաղավարներով, կատարել գնումներ, շփվել և լուսանկարվել փառատոնի մասնակիցների և անցորդների հետ:

Քաղցրավենիքի փառատոնի կազմակերպիչը «Խաղաղության քաղաք» հասարակական կազմակերպությունն է:

Կազմակերպությունն արդեն մի քանի տարի է իրականացնում է տարբեր հիվանդություններ ունեցող երեխաների երազանքներն ու այս փառատոնի հասույթի մի մասն էլ ուղղվելու է այդ նպատակին:

Այս տարի փառատոնին մասնակցում է 30 տաղավար:

(Visited 37 times, 37 visits today)
Like this post? Please share to your friends:
VOLRE DIVERTISSEMENT