Այ տիկին Աճեմյան, դուք խոսում եք ազնվությունից ու արդարությունից… Լսեք, դուք ի՞նչ կապ ունեք նման մարդկային հասկացությունների հետ

Այ տիկին Աճեմյան, դուք խոսում եք ազնվությունից ու արդարությունից… Լսեք, դուք ի՞նչ կապ ունեք նման մարդկային հասկացությունների հետ: Եթե դուք գիտակցեիք Ձեր ասածի էությունը, երբեք այդ մասին չէիք խոսի, այն պարզ պատճառով, որ դուք հենց դրա հակառակ «ափից» եք, Սերժական, ազնվության ու արդարության ապականությունից, որում Ձեզ հարմարավետ եք զգացել:

Մի ուրիշ բան: Ասում եք Հ. Թոխատյանը եթե խոսել է 2009թ. Ս. Սարգսյանի «իրականության զգացողությունը կորցնելու» մասին և նույն նախագահից կոչում է ստացել, ուրեմն կոչումն էլ անիրական պետք է համարեր: Այստեղ մարդու ծիծաղի զգացումը գերազանցում է լացին:

Լսեք, կոչումները Ս. Սարգսյանները չեն ընծայում, իսկ եթե նրանք են ընծայում, ուղղակի ամոթ նրանց:

Կոչումները ՎԱՍՏԱԿՈՒՄ ԵՆ և ԱՐԴԱՐ վաստակի արդյունքում, նրանք ՊԱՐԶԱՊԵՍ ԱՅՆ ՍՏԱՆՈՒՄ ԵՆ պետության ղեկավարի ձեռքից: Իսկ ի՞նչ է, եթե Հրանտ Թոխատյանը այն վաստակել է (որում որևէ կասկած չկա) պարգևի շնորհումը պետք է մնար Ս. Սարգսյանի քմահաճույքի՞ն:

Ձեր դատողությամբ, մշակութային այրերի, արվեստագետների և ժողովրդի փոխարեն նախագահն է որոշում մարդու տաղանդի և վաստակի արժեքը… Վաա՜յ ժողովրդի «ընտրյալ» Կարինե Աճեմյան, վաա՜յ… Լսեք, մի խոսեք և ձեզ առավել ծիծաղելի մի դարձրեք:

Ֆելիքս Մելիքսեթյան

(Visited 46 times, 50 visits today)
Like this post? Please share to your friends:
VOLRE DIVERTISSEMENT