Այս 7-ամյա աղջնակին, թվում է թե, ուղղակի հինայով անվնաս դաջվածք արեցին, սակայն այն, ինչ եղավ հետո, սարսափելի է

Ամառային հանգիստը այս աղջկա ու նրա ընտանիքի համար մղձավանջ դարձավ: Հյուրանոցը, որտեղ նրանք ապրում էին զբոսաշրջիկներին առաջարկում էր ժամանակավոր դաջվածքի ծառայություն, որի համար հիմք էր ծառայում սև հինան:

7-ամյա աղջկա ծնողները չգիտեին այդ նյութի չափազանց վտանգավորության մասին և ընդառաջ գնալով դսետր ցանկությանը համաձայնեցին, որ նա ևս օգտվի այդ ծառայությունից: Բայց արդյունքում աղջիկը քիմիական այրվածք ստացավ և այնպիսի հոգեբանական տրավմա տարավ, որ ողջ կյանքում չի մոռանա:

Հյուրանոցի տնօրինությունը ոչ մի կերպ չէր ցանկանում պատասխանատվություն կրել սեփական հյուրանոցում կատարվածի և ոչ պրոֆեսիոնալ մասնագետին աշխատելու հնարավորություն տալու համար, դեռ ավելին, մեղարում էին աղջկա ծնողներին և ասում էին, որ հավանաբար երեխան ալերգիկ է, իսկ ծնողներն անտեղյակ են:

Վերադառնալով տուն Մեծ Բրիտանիայում բժիշկները հետազոտեցին աղջկան և պարզվեց որ աղջիկը քիմիական այրվածք է ստացել:

Ինչո՞ւ այդպես եղավ: Հավանաբար,եթե ծնողները պատշաճ կերպով հետաքրքրվեին, թե ինչ նյութով է արվում դաջվածքը, իմանային, որ սև հինան վտանգավոր է, նրանք աղջկան ետ կպահեին այդ մտքից ու նման բան տեղի չէր ունենա:

Ով տեղեկացված է, նա պաշտպանված է:

աղբյուր

Like this post? Please share to your friends:
VOLRE DIVERTISSEMENT