Այս մարդը աղետ է մեր ժողովրդի համար սրան թաղեք յոթը գոմշի կաշվի և յոթը ջաղացքարի տակ որ սրա սադրիչ բարբաջանքը չլսվի։

INSPIRATION

Համլետ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ժողովուրդ, ո՞վ տանը առյուծի չուչել ունի։ Տարեք բանտ, տվեք, թող մարդը իրեն լավ զգա, կզբաղվի հարցաքննություններից ազատ ժամերին»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Համլետ Աբրահամյանը, անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի՝ «ՀԻնգերորդ ալիքին» տված հարցազրույցի ընթացքում Արցախի գալիք ընտրությունների վերաբերյալ հնչեցրած կարծիքին, գրել էր․

«Առավել սադրիչ և պառակտող արտահայտություն հնարավոր չի մտածել։ Սատանան սատանայական միտք է ասել։ Ժողովուրդ այս մարդը ահավոր աղետ է մեր ժողովրդի համար։ Սրան թաղեք յոթը գոմշի կաշվի և յոթը ջաղացքարի տակ որ սրա այս սադրիչ բարբաջանքը չլսվի։

Վայ քո անձնական տեսակը մեռնի որ Արցախն ու Հայաստանը ազատվեն քո տեսակին պատկանող քո նման հրեշներից։

«Հաջորդ տարվա նախագահական ընտրություններում Արցախը պետք է իր տեսակը պաշտպանի Հայաստանից»:
Ռոբերտ Քոչարյան»։

 

Оцените статью