Այսքան երկերեսանի ու մոռացկոտ հնարավո՞ր է լինել. Սա չե՞ք դուք. Նժդեհի ասած ա ՛յ տականքներ

Այսքան երկերեսանի ու մոռացկոտ հնարավո՞ր է լինել, ինչքան որ էս դաշնակներն են: Նախ մոռացկոտ, որովհետև երբ իրենց կոալիցիոն ընկեր կառավարության ժամանակներում իրենց նախարարներով կոնվենցիա էր ստորագրվում, էն ժամանակ ռիսկ չունեին իշխանությունների դեմ դեղին քարտ պարզել: Պարզեիք, էլի, թե՞ դուք դրանք տպագրել եք միայն քաղաքապետարանի դեմ պարզելու համար:

Չունեի՞ք դեղին կամ կարմիր քարտ, որ պարզեիք ձեր սիրելի սեռժի կառավարության դեմ, որ ապրիլյան պատերազմի նահատակ հերոսների արյունը մոռացան ու տարելիցի օրն ընտրություններ կազմակերպեցին և իրենց կեղծ հաղթանակի պատվին տոնախբություն արեցին այդ սուգ օրով:

Սա չե՞ք դուք, ընկեր դաշնակներ: Երբ ձեր կոալիցիոն ընկեր կառավարությունն ու ձեր նախարարները ստորագրում էին ստամբուլյան կոնվենցիան, դուք այն ժամանակ չեի՞ք խորացել կոնվենցիայի թեմայի մեջ, գոնե Ստամբուլյան բառի՞ց սթափեիք, չէ՞ որ ֆուտբոլային քաղաքականությանը դեմ գնալիս այդ բառից խփնվել էիք և ուզում էիք Ստամբուլը ջրի հատակն իջեցնել:

Հիմա, որ այդ կոնվենցիայի վավերացման կամ չվավերացման խնդիրը մնացել է այս Նոր կառավարության վրա, էդ ինչի՞ եք այդպես աքլորացել, ընկեր դաշնակներ – հեշտ է, հա՞, մոռանալ, թե ով է ստորագրել, բայց հիշել, թե ով է պատրաստվում վավերացնել կամ չվավերացնել:

Սա նման չի՞ այն իրավիճակին, երբ, օրինակ, ձեր կոալիցիոն ընկեր սեռժը ժամանակին թույն է լցրել, ասենք, մի ջրավազան, և ինքը չի էլ փորձել ներողություն հայցի ժողովրդից, կամ մաքրի այդ թույնը, որովհետև ժողովուրդն իր սուլոցների տակ նրան ՌԱԴ Է ԱՐԵԼ իշխանությունից, հիմա ընկեր դաշնակները մեղադրում են այս Նոր կառավարությանը, թե դու անկարող ես ջրավազանը մաքրել:

Կարծեմ մի քանի գրագետ տղաներ կան ընկեր դաշնակների շարքերում, պետք է, որ ըմբռնեն վերոգրյալի տողատակերի իմաստը:
Ընդհարապես, էս ընկեր դաշնակների խասիաթը շատ տարօրինակ է՝ ամեն ինչ ծածուկ են անում: Օրինակ, հհկ-ական մնացուկների ու սեռժի հետ ծածուկ աշխատանք են տանում, որ էն հանցագործ ռոբին ոչ միայն ազատեն բանտից, այլ բերեն-կարգեն իրենց գլխին ղեկավար: Կամ էլ նույն ծածուկ տարբերակով, այստեղից Արցախ աշխատանքներ են տանում, որ Ստեփանակերտի մարզադաշտում վաղվա կայանալիք գեղեցիկ հանդիսությանը քիչ մարդ հավաքվի:

Նժդեհի ասած այ տականքներ, վաղվա շքեղ հանդիսությամբ Արցախը աշխարհին բա՛ն ունի ցույց տալու, հիմա դուք, որ ուզում եք մարզադաշտում քիչ մարդ հավաքվի, դուք ու՞մ կողմից եք՝ ազերբայջանցիների՞, որոնք արդե՛ն վատ են զգում համահայկական այդ հավաքից: Բա ձեր թասիբն ու՞ր կորավ, որ ազերիների աչքը հանող այդ միջոցառմանն ուզում եք խանգարել:

Ուզում եք խանգարել միայն այն բանի համար, որ Նիկոլ Փաշինյանի ելույթը քիչ մարդ լսի: Այդ աստճանի անխելք եք, որ եթե Նիկոլը մի տեղ ելույթ ունենա, ժողովուրդը ձեր ռոժներին թքելով կվազի դեպի նա: Մոռացե՞լ եք ձեր կազմակերպած հարյուր հոգիանոց միտինգները, թե՞ ապրիլյան օրերին Հանրապետության հրապարակում հավաքվածների ուրախ բացականչություններից խլացել եք ու նրանց վառած լույսերից կուրացել:

Վառվա՜ծ են, խեղճ դաշնակները, արտասահմանից էլ իրենց տերերն են շարունակ ամոթանք տալիս, թե՝ ,,Էդ մեր փողերն այդտեղ ինչի՞ վրա եք ծախսում, որ ձեր արած գործը ոչ միայն չի երևում, այլ դաշնակցության հեղինակությունն էլ ձեր պատճառով անընդհատ ընկնում է՛՛:
Ի՞նչ պատասխանեն Հայաստանում իրենց դաշնակ ձևացնող այս անամոթները, հո չե՞ն ասելու, թե արդեն դեղին քարտեր ենք ցույց տալիս, շուտով կարմիր քարտեր էլ ենք տպագրելու, որ դրանք ցույց տանք:

Ողորմելիներ, դուք շարունակեք ձեր դեղին ու կարմիր քարտերով խաբել արտերկրի ձեր հովանավորներին ու խայտառակ լինել հայ ժողովրդի առաջ:
Սա՛ է ձեր այսօրվա կարգավիճակը:

Ի դեպ, ինչ էլ անեք, ընկեր դաշնակներ, ձեր գնացքն արդեն վաղուց լքել է կառամատույցը, և այդ կառամատուցն արդեն պատնակում է ժողովրդին, Նոր Կառավարությանն ու Նոր երկրին, որտեղ դուք արդեն խորթ եք ու չափազանց ատելի: Թե մի քանի հոգի այստեղ մնացել եք, վազեք այդ գնացքի հետևից…

Ալիս Սողոմոնյան

Like this post? Please share to your friends:
VOLRE DIVERTISSEMENT