Ամենասպասված տոներից․ահա,թե երբ կնշվի Վարդավառը այս տարի

Այս տարի ամենասպասված տոներից մեկը՝ Վարդավառը, հուլիսի 28-ին է:

Եկեղեցին այս օրը նշում է որպես Այլակերպության տոն: Սա շարժական տոն է և նշվում է Զատկից 98 օր հետո: Տոնը, սակայն, բնապաշտական ժամանակներից է և թերևս հայերի ամենասիրելի տոնն է եղել:

Հայաստանի որոշ մարզերում (Լոռի, Տավուշ) Վարդավառն անշարժ տոմարով են նշում` հուլիսի վերջին կիրակի օրը: Վարդավառը ջրի տոն է և այդ օրը բոլորը խրախճանքից, երգ ու պարից բացի, նաև ջրում են միմյանց:

Եկեղեցին սա բացատրում է նրանով, որ երբ Նոյն Արարատից իջել է Նախիջևան, որպեսզի իր ժառանգների մեջ անմահ պահի ջրհեղեղի մասին հիշատակը, կարգադրել է, որ ամեն տարի այս օրը ջրեն միմյանց:

lurer24.ru

(Visited 348 times, 359 visits today)
Like this post? Please share to your friends:
VOLRE DIVERTISSEMENT